Հաշվում ենք ամեն ինչ

Մանրամասներ

Ձեր շատ հարցերի պատասխաներ կարող եք ստանալ` օգտվելով վերևում ներկայացված գործիքից: Եթե ստորև տրված բացատրություններն ու օրինակները չբավարարեն և այս գործիքն օգտագործելու հետ  կապված ինչ-որ հարցեր առաջանան` գրեք այդ մասին  մեր ֆորումի "Օգնություն" բաժնում:

 Եվ այսպես. գործիքի պատուհանում համապատասխան ձևով գրում եք հարցը և սեղմում հավասարի (=) նշանը: Օրինակ, եթե ուզում եք իմանալ, թե ինչի է հավասար մեկ երկրորդ գումարած հինգ յոթերորդը, ապա պատուհանում գրում եք 1/2+5/7  և սեղմում հավասարի (=) նշանը: Արդյունքը կլինի այն, ինչ պատկերված է նկարում:

wa1

Շատ դեպքերում գործիքը կարող է ցույց տալ նաև այն քայլերը, որոնց միջոցով կատարվել է գործողությունը: Դրա համար բացված պատուհանում պետք է սեղմեք Show steps կոճակը (արդյունքը տես նկարում): 

wa2

Ինչպես տեսնում եք գործիքը տալիս է հարցի հետ կապված այլ տեղեկություններ ևս:

Գործիքի հնարավորությունը շատ լայն են, կարող է պատասխանել ոչ միայն մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, այլ գերթե բոլոր բնագավառների հարցերին:

Մաթեմատիկայի մասով  նշեմ, օրինակ, այնպիսի հնարավորություններ, ինչպիսին են  

թվաբանական գործողությունները,  

թվերի և արտահայտությունների վերլուծումը արտադրիչների,

արտահայտությունների պարզեցում,

հավասարումների լուծում,

գրաֆիկների կառուցումը,

ածանցիալի հաշվումը,

անորոշ և որոշյալ ինտեգրալների հաշվումը

մատրիցի դետերմինանտի (որոշիչի) հաշվումը.

մատրիցի սեփական արժեքների հաշվումը և այլն:

 

Որոշ գրելաձևեր.

1. արմատ 1024-ը գտնելու համար գրում եք root 1024,

2.թիվը կամ արտահայտությունը արտադրիչների վերլուծելու համար`  factor և արտահայտությունը,

3.արտահայտությունը պարզեցնելու համար` simplify և արտահայտությունը,

4.հավասարում լուծելու համար` solve և հավասարումը, օրինակ,  solve x^2+5x-6=0, կամ solve sinx=1/2,

5.գրաֆիկ կառուցելու համար` plot և բանաձևը, օրինակ, plot x^3+cosx:

6.ածանցիալ հաշվելու համար` derivetive և ֆունկցիան, օրինակ,  derivative  x^4 * sin x,

7.անորոշ ինտեգրալ հաշվելու համար` integrate և ֆունկցիան, օրինակ, integrate  x * sinx,

8.որոշյալ ինտեգրալ հաշվելու համար` integrate, ֆունկցիան և սահմանները, օրինկ, integrate  sin x  from  x=0 to pi,

9.որոշիչ հաշվելու համար` det  և մատրիցը, օրինակ, det {{4,1},{2,-1}},

10. մատրիցի հակադարձը հաշվելու համար` invers և մատրիցը, օրինակ,  invers {{3,1,3},{2,1,4},{1,-2,7}},

11.մատրիցի սեփական արժեքները հաշվելու համար` eigenvalues և մատրիցը, օրինակ, eigenvalues {{3,1},{-2,-1}}:

 

 

   

Նրանք սիրում են mathnet.am-ը  

   

Ով կա կայքում  

Հիմա 25  հյուր և 0 գրանցված են օնլայն

   

Designed by: Gagik Aghekyan
© 2010-2014 MathNet.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: