Սիրելի բարեկամ

Դուք այցելել եք Գագիկ Աղեկյանի անձնական կայքը:

   Կայքն ունի մաթեմատիկական ուղղվածություն և աշակերտների, ուսանողների ու ուսուցիչների համար է:

   Լուծումներ բաժնում տեղադրված են երկրաչափության դասագրքերի (7-9 դասարաններ, Լ.Ս. Աթանասյան, Վ.Ֆ. Բուտուզով, Ս.Բ. Կոդոմցև և ուրիշներ, Զանգակ–97, 10 դասարան, Ի.Ֆ.Շարիգին, Անտարես)  խնդիրների լուծումները:

Կան նաև միացությունների տեսության խնդիրների լուծումներ:

   Ֆորումում կարող եք տարբեր հարցերի վերաբերյալ Ձեր կարծիքն հայտնել, նաև ծանոթանալ ուրիշների կարծիքներին: Կարող եք նաև հարցեր տալ և ստանալ դրանց պատասխանները ("Օգնություն" բաժին):

Գրառում անելու համար պետք է գրանցվեք և մուտք գործեք: Գրանցումը Ձեզանից կխլի մեկ-երկու րոպե: Եթե գրանցվելու հետ կապված դժվարություն ունեք, կարող եք օգտվել ֆորումի "Հաճախ տրվող հարցեր" (ՀՏՀ) բաժնից:

Գրանցվելով` Դուք որևէ պարտավորություն չեք ստանձնում, բացի ֆորումի կանոններին ենթարկվելու պարտավորությունից:

Ֆորումում որևէ բան փնտրելիս` օգտվեք "ֆորումի որոնումից":

    Ներբեռնումներ բաժնում կան դպրոցական և բուհական մաթեմատիկայի ու ֆիզիկայի, ինչպես նաև ինֆորմատիկայի, փիլիսոփայության, գեղարվեստական և այլ էլեկտրոնային գրքեր, հոդվածներ, թեմատիկ սլայդների հավաքածուներ, անիմացիաներ,  ծրագեր ու փաթեթներ,  խաղեր, մաթեմատիկայի ու ֆիզիկայի էլեկտրոնային թեստեր: Ներբեռնումներ բաժնում որևէ բան փնտրելիս` օգտվեք "Ներբեռնման որոնումից":

Նյութերը կարող եք ներբեռնել նաև առանց գրանցվելու:  

  Մրցույթ բաժինը նախատեսված է 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտների համար: 

   Առաջին ութ մրցույթներն ավարտված են: Հայտնի են դրանց   հաղթողները:

     Տեղեկատու բաժինը պարունակում է օգտակար ինֆորմացիա դիմորդների համար: Օգտակար կլինեն նաև մաթեմատիկայի  ու ֆիզիկայի  տեղեկատուները: 

   Կայքի հեղինակի հետ կապվելու համար կարող եք գրել This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.  հասցեով: Հատուկ նշում եմ, որ այդ հասցեն նրա համար չէ, որ ինձ նամակ գրեք և որևէ խնդրի լուծում հարցնեք: Դրա համար ֆորումում կա "Օգնություն" թեմա և թեմայում էլ մասնավորապես "Օգնեք ինձ" բաժին: Ստիպված եմ զգուշացնել, որ նման բովանդակությամբ նամակներին չեմ պատասխանելու:

                                                           Հարգանքով` Գագիկ Աղեկյան