Հիմա 119  հյուր և 0 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat
Բարև, հյուր
Կեղծանուն. Գաղտնաբառ. Հիշիր ինձ

Թեմա: Ռեկուրսիա

Ռեկուրսիա 12 տարի 1 շաբաթ առաջ #1135

Մի բան, որը պարունակում է իրեն (նմանին), որակվում է ռեկուրսիվ (recursive, ինքնիրք)։

Սա վերաբերվում է ինչպես օբյեկտներին (տվյալներին), այնպես էլ՝ գործողություններին (ալգորիթմներին)։ Օրինակ, ինքն իրեն պարունակող իմաստուն Ֆուկուրամայի ճապոնական խաղալիքը, նրա ռուսական տարբերակ հայտնի «մատրյոշկան»,
իրար մեջ դրվող զատիկի ձվերի կամ չինական տուփերի հավաքածուն։
Այս խաղալիքների իմաստը հենց ռեկուրսիվ լինելն է՝ ինքը պարունակում է իրեն, մատրյոշկայի մեջ էլի մատրյոշկան է։
Դասական օրինակ է, երբ հայելին տեղադրված է մի այլ հայելու դիմաց կամ էլ նկարում ենք այն, ինչ նկարում ենք։
Երբ տարբեր բաներ փոխադարձ պարունակում են իրար (նմանների), ապա որակվում են որպես բարդ ռեկուրսիվ (իրարք)։

Ավելի հանգամանորեն այս գաղափարի հետ կարելի է ծանոթանալ «ՌԵԿՈՒՐՍԻԱ կամ ծանոթություն ու սեր առաջին իսկ հայացքից» նկարագրությունում և ստեղծել տարատեսակ ռեկուրսիվ կորեր «Recursive curve maker» ծրագրի միջոցով։ Երկուսը միասին կարող եք բեռնել այս հղումով՝ Այս ծրագրով կարելի է ստեղծել 3-16 սիմետրիայի կամայական ռեկուրսիվ կորեր (ֆրակտալներ), խմբագրել և պահպանել BMP ֆորմատի սև-սպիտակ կամ գունավոր նկարների տեսքով։ Այն գրված է Pascal-ով Delphi միջավայրում, Windows համակարգում աշխատելու համար։ Ծրագիրը ներառում է 3-16 կարգի սիմետրիայով, ներառյալ Հիլբերտի և Սերպինսկու ռեկուրսիվ կորերի կառուցման 90(180) ցուցադրական օրինակներ։ Ռեկուրսիվ կորեր կարող են գեներացվել նաև պատահական օրինաչափությամբ։ Ծրագիրն ունի կորի կառուցման գծագրությունը դանդաղ ցուցադրելու հնարավորություն։

Խաղալիս շատ մի ոգևորվեք բարձր կարգի կորերի կառուցմամբ, քանի որ կողմերի թիվը և, համապատասխանաբար, կառուցման ժամանակը կտրուկ էքսպոնենտով աճում են։

Առաջարկվում է, բացի տրամադրված նյութերում առկա և ծրագրի հետ տրամադրված օրինակներից, բերել տարաբնույթ բնագավառներից ռեկուրսիայի և ռեկուրսիվ կորերի նոր օրինակներ։

Հ.Գ.
Նյութը ստեղծվել է Կիրառական լեզվաբանության խնդիրներին նվիրված քննարկում-սեմինարի համար, որի մասին կարող եք տեղեկանալ այս հղումով http://users.freenet.am/~jvm/Applied_Linguistics_2012.pdf
  • vm
  • vm's Avatar
Վերջին խմբագրումը: 12 տարի 6 օր առաջ by vm.
The administrator has disabled public write access.

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top