By using this website, you agree to the use of cookies as described in our Privacy Policy.

Ներկայացնում ենք Երկրաչափություն 9 (Աղեկյան) դասագրքիր խնդիրների լուծումները։ Լուծված են նշված դասագրքի ամեն մի պարագրաֆի․
ապացուցման բոլոր խնդիրները, 
հաշվարկային խնդիրների մեծ մասը,
գլուխների լրացուցիչ բաժինների բոլոր խնդիրները, 
«Խնդիրներ կրկնության համար» բաժնի բոլոր խնդիրները։  
Լուծումները շարադրված են բոլոր անհրաժեշտ հիմնավորումներով ու բացատրություններով, և, մեր կարծիքով, տվյալ տարիքի աշակերտի համար առավել մատչելի ոճով։ Դրանց շարադրանքը, որքան հնարավոր է, մոտեցված է բանավոր խոսքին:
Լուծումները հիմնականում ուղեկցվում են գծագրերով, եթե դրանք չկան դասագրքում կամ լուծման համար արվել են լրացուցիչ կառուցումներ։
Խնդիրների համարակալումը համընկնում է նշված դասագրքի համարակալման հետ:
Խնդիրների լուծումներն առաջարկելիս հաշվի է առնվել երկրաչափական գիտելիքների այն պաշարը, որը, ըստ ծրագրի, պետք է ունենա աշակերտը խնդիրը լուծելու պահին: Իհարկե, ավելի մեծ պաշար ունեցող աշակերտի համար որոշ դեպքերում կարելի էր առաջարկել առավել հակիրճ լուծում:
Սիրելի աշակերտներ, ըստ էության լուծված խնդիրների քանակն ու տեսականին ձեզ հնարավորություն կտան ստանալ անհրաժեշտ բոլոր հարցերի պատասխանները:
Բայց ձեռնարկի օգտագործումը չպետք է չարաշահել, այլ դիմել դրա օգնությանը տվյալ խնդրի լուծման համար որոշակի ջանքեր գործադրելուց հետո միայն: Այդ դեպքում ևս լուծումը չպետք է արտագրել, այլ պետք է այն հասկանալ և փորձել շարադրել ավելի սեղմ տարբերակով։

Բաժինը ՎՃԱՐՈՎԻ է։
Լուծումները տեսնելու համար պետք է․
1․ գրանցվել կայքում (գրանցվելիս մուտքագրեք գործող մեյլ, որին եկած նամակով էլ պետք է ակտիվացնեք Ձեր գրանցումը), քանի դեռ գրանցումը չեք ակտիվացել, չեք կարող մուտք գործել կայք։
2․ լիցքավորել 099 90 14 39 հեռախոսահամարը 800 դրամով (դա 1 տարի լուծումներից օգտվելու վճարն է),
3․ կայքում Ձեր գրանցման մուտքանունը (լոգինը) և 800 դրամ փոխանցելու կտրոնը ուղղարկել վայբեռի 093 33 73 94 հեռախոսահամարին։

Այդ տվյալներն ստանալուց հետո Ձեզ կտրամադրվի 1 տարվա հասանելություն լուծումներին։

Դրանից հետո  պետք կլինի մուտք գործել կայք (Ձեր լոգինով ու պարոլով) ու սեղմել   ԼՈՒԾՈՒՄՆԵՐ  բառի վրա։

Եթե ուզում եք օգտվել և 8-րդ, և 9-րդ դասարանների լուծումներից, ապա 800 դրամի փոխարեն փոխանցում եք 700+800 դրամ։