By using this website, you agree to the use of cookies as described in our Privacy Policy.
Առաջարկվող լաբորատոր աշխատանքները ներկայացնում են մաթեմատիկայի ու երկրաչափության ուսումնասիրման ու դասավանդման համար GeoGebra ծրագրի կիրառման տարբեր հնարավորությունները:
Լաբորատոր աշխատանքների մի մասի GeoGebra ֆայլերը կան գրքին կից լազերային սկավառակում, մյուսները պետք է Դուք ստեղծեք, քանի որ տարբեր մարդիկ տարբեր քայլեր ու ճանապարհներ կընտրեն այդ աշխատանքներն անելու համար:

  
10.1 Հայտնաբերենք մինչև անցնելը
 Այս կետի լաբորատոր աշխատանքները նախատեսված են առաջիկա դասերին անցնելիք օրինաչափությունների փորձնական հայտնաբերման համար:
Մաթեմատիկայի դասավանդման փորձ ունեցողները կհամաձայնեն, որ դասական ապացույցն աշակերտների ճնշող մեծամասնությունը համարում է տհաճ ու անհասկանալի մի գործողություն: Անհասկանալի են ոչ միայն ապացույցների քայլերը, այլ նաև դրանց իմաստն ու նշանակությունը:
Եթե դրան ավելացնենք հանրահայտ Դ.Պոյայի այն միտքը, որ որևէ բան ուսումնասիրելու լավագույն ձևը այդ բանն ինքնուրույն հայտնաբերելն է, ապա պարզ կդառնա այսպիսի լաբորատոր աշխատանքների դերն ու նշանակությունը:
Այս կետի լաբորատոր աշխատանքները նույն հաջողությամբ կարող են տեղափոխվել հաջորդ կետ և հակառակը:
Գերադասելի է, որ այդ կետերի լաբորատոր աշխատանքների մոդելները կառուցեն աշակերտները, բայց գլխավորն այն է, որ նրանք իրենց փորձով համոզվեն, որ տեղի ունեն այդպիսի օրինաչափություններ:

Լաբորատոր աշխատանք 1. Եռանկյան անկյունների գումարը
Այս աշխատանքում օգտվելու եք հետևյալ գործիքներից, հրամաններից ու մուտքագրումներից:
 
24 min

Բազմանկյուն

  ABC

Գրություն

46 min

Անկյուն

  14 min

Տեղաշարժեմ

Կառուցման քայլերը

  1. Կառուցեք ABC եռանկյուն:

Հիշեցում: Գագաթներն ընտրեք շարժվելով ժամսլաքի հակառակ ուղ­ղու­թյամբ:

  1. Չափեք եռանկյան անկյունները:

Հիշեցում: Ընտրեք Անկյուն գործիքը և քլիկ արեք եռանկյան ներքին տիրույթում:

  1. Մուտքագրեք σ=α+β+γ:
  2. Ստեղծեք գրություն` Եռանկյան անկյունների գու­մարը = և Օբ­յեկտներից ընտրեք σ-ն:
Շարժեք եռանկյան գագաթները և հետևեք անկյունների գումարին:
104 min
 

Լաբորատոր աշխատանք 2.  Գծային ֆունկցիայի պարամետրերը

Այս աշխատանքում օգտվելու եք հետևյալ գործիքներից, հրա­ման­նե­րից ու մուտքագրումներից:
 
51 min

Սողնակ

  40 min

Երկու օբյեկտների  հատումը

 

y = m x + b ուղիղ

  105 min

Ուղղի թեքություն                                    

 

a=y(A)

  ABC

Գրություն

 

ՀատմանԿետ [a, yԱռանցք]

  14 min

Տեղաշարժեմ

 

Կառուցման քայլերը

  1. Մուտքագրեք y = 0.8 x + 3.2 ուղիղը:

Առաջադրանք 1: Տեղաշարժեք ուղիղը: Դրա համար Տեղաշարժեմ ռեժիմում (14 min), Օբյեկտների վահանակում ընտրեք ուղիղը և օգտվեք ստեղնաշարի    վերև (↑),ներքև (↓), ձախ (→), աջ (←) կոճակներից: Ո՞ր մեծությունը կարող եք փոխել դրանցով:

Առաջադրանք 2: Մկնիկով տեղաշարժեք ուղիղը Կտավի վրա: Ի՞նչ ձևափոխությունների կարող եք ենթարկել ուղիղն այդ եղանակով:

  1. Ջնջեք ուղիղը: Ստեղծեք m և b սողնակները:
  2. Մուտքագրեք՝ ուղիղ: y = m x + b:

Հիշեցում: Արտադրյալի մուտքագրման համար չմոռանաք օգտա­գոր­ծել աստղանիշ կամ պրոբել:

  1. Նշեք ուղղի և y-ների առանցքի հատման A կետը:
    Հուշում: Օգտագործեք Երկու օբյեկտների հատումը գործիքը՝ 40 min  կամ  Հատում [ուղիղ, yԱռանցք] հրամանը:
  2. Ուղղի թեքություն գործիքի` 105 min օգնությամբ ցույց տվեք ուղղի թե­քությունը:
  3. Մուտքագրեք՝ a=y(A):
  4. Ընտրեք Գրություն գործիքը և քլիկ արեք Կտավի վրա: Բացվող պատուհանում ոչինչ մի գրեք ու Օբյեկտներից ընտրեք a-ն: Աջ քլիկ արեք այդ գրության վրա և Դիրք ներդիրում ընտրեք A կետը:
106 min

Փոխեք սողնակների արժեքները և համոզվեք, որ միշտ թեքությունը համընկնում է m պարամետրի արժեքի հետ, իսկ A կետի y կոոր­դի­նատը` b պարամետրի արժեքի հետ:

 

Լաբորատոր աշխատանք 3. Մեծագույն մակերես ունեցող ուղղանկյունը

Ունենք a երկարությամբ թել, որից պետք է պատրաստել ուղղան­կյուն: Ուղղանկյան կողմերի ի՞նչ հարաբերության դեպքում այդ ուղ­ղան­կյան մակերեսը կլինի մեծագույնը:

Այս աշխատանքն անելու համար օգտվելու եք հետևյալ գոր­ծիքներից, հրա­մաններից ու մուտքագրումներից:

 
 

a=10

   

A=(b,c)

51 min

Սողնակ

  43 min

Ուղղահայաց ուղիղ

30 min

Տեղաշարժեմ գծագիրը

   

B=(2.5,0)

 

c=b*(5-b)

     

Կառուցման քայլերը

  1. Գործարկեք GeoGebra-ն, Ենթաբաժիններից ընտրեք Հանրա­հա­շիվ և գրաֆիկներ:
  2. Ցույց տվեք կոորդինատային առանցքները (Կտավի վրա աջ քլիկ→Առանցքներ):
  3. Մուտքագրեք՝ a=10: Սա կլինի թելի երկարությունը:
  4. Ստեղծեք 0-ից 5 միջակայքում 0,1 քայլով b սողնակ և այն տե­ղադ­րեք կոորդինատային երկրորդ քառորդում:
  5. Տեղաշարժեմ գծագիրը գործիքով կոորդինատների սկզբնա­կե­տը տե­ղափոխեք Կտավի ներքևի ձախ ան­կյան մոտ:
  6. Մուտքագրեք՝ c=b*(5-b), հետո՝ A=(b,c):
  7. Աջ քլիկ արեք A կետի վրա և ընտրեք Հետք է թողնում:

Հետքն ունի որոշակի առանձնահատկություններ.

  • Հետքը ժամանակավոր է: Թարմացման (մենյու Տեսք→Թար­մացնեմ) դեպքում այն անհետանում է:
  • Հետքը չի կարող պահվել և չի արտացոլվում Օբյեկտների վա­հանակում:
  • Հետքը մաքրելու համար կա­­րող եք օգտվել նաև ստեղ­նա­շարի Ctrl + F կոճակներից:
  1. Մուտքագրեք՝ B=(2.5,0) կետը:
  2. Կառուցեք B կետով անցնող ու x-երի առանցքին ուղղահայաց ուղիղ:
  3. Աջ քլիկ արեք սողնակի վրա և ընտրեք Անի­մացիա:
107 min
Պատասխանեք վերևում առա­ջա­դրված հարցին:
 
10.2 Ցուցադրենք արդեն անցածը

Այս կետի լաբորատոր աշխատանքները նվիրված են արդեն հայտնի գիտելիքների վիզուալիզացիային:

 
Լաբորատոր աշխատանք 4. Զուգահեռագծի հատկությունները
Այս աշխատանքում օգտվելու եք հետևյալ գործիքներից:

15 min

Հատված

  121 min

Հեռավորություն, երկարություն, պարագիծ

91 min

Զուգահեռ ուղիղ

  14 min

Տեղաշարժեմ

40 min

Երկու օբյեկտի հատումը                        

     
 

Կառուցման քայլերը

  1. Կառուցեք AB հատված:
  2. Կառուցեք BC հատված (C-ն չի պատկանում AB ուղղին):
  3. C կետով տարեք AB-ին զուգահեռ ուղիղ:
  4. A կետով տարեք BC-ին զուգահեռ ուղիղ:
  5. Ստացեք c և d ուղիղների հատման D կետը:
  6. Չափեք AB, BC, CD և AD հատվածների երկարությունները:

Առաջադրանք: Շարժեք A, B, C կետերը և համոզվեք, որ ստացված բոլոր զուգահեռագծերում հանդիպակաց կողմերը հավասար են:

  1. Չափեք զուգահեռագծի անկյունները:

Հիշեցում: GeoGebra-ն անկյունը միշտ չափում է ժամսլաքի հակառակ ուղղությամբ:

Առաջադրանք: Շարժեք A, B, C կետերը և համոզվեք, որ ստացված բոլոր զուգահեռագծերում հանդիպակաց անկյունները հավասար են:

108 min

Լաբորատոր աշխատանք 5. Գրաֆիկի շոշափողը և նրա թեքությունը

Լաբորատոր աշխատանքը նվիրված է տեսությունից հայտնի հե­տե­վյալ օրինաչափության վիզուալիզացիային. f(x) ֆունկցիայի գրաֆիկի x0 աբսցիս ունե­ցող կետում տարված շոշափողի անկյունային գործա­կիցը (թեքու­թյունը) հավասար է \(f'({x_0})\):

Այս աշխատանքում օգտվելու եք հետևյալ գործիքներից, հրաման­նե­րից ու մուտքագրումներից:

 

f(x) = x^2/2 + 1

   

g(x)=Ածանցիալ (f)

12 min

Նոր կետ

   

k=g(x(A))

54 min

Շոշափող                 

  ABC

Գրություն

 

թեքություն = Թեքություն [a]

  14 min

Տեղաշարժեմ

 

Կառուցման քայլերը

  1. Մուտքագրեք՝ f(x) = x^2/2 + 1 բազմանդամը:
  2. Ֆունկցիայի գրաֆիկի վրա նշեք A կետը:

Հուշում: Տեղաշարժեք A կետը հա­մոզվելու համար, որ այն պատ­կա­նում է ֆունկցիայի գրաֆիկին:

  1. Կառուցեք ֆունկցիայի գրաֆի­կին A կետում տարված a շոշա­փողը:
  2. Ցույց տվեք a շոշափողի թեքու­թյունը` մուտքագրելով  թեքու­թյուն = Թեքություն[a] հրամանը:

Առաջադրանք: Տեղաշարժեք A կետը ֆունկցիայի գրաֆիկով և հե­տևեք թեքության փոփոխությանը:

  1. Մուտքագրեք՝ g(x)=Ածանցիալ(f): Աջ քլիկ արեք g-ի գրաֆիկի վրա և թաքցրեք գրաֆիկը:
  2. Մուտքագրեք՝ k=g(x(A)):
  3. Ստեղծեք գրություն՝ և Օբյեկտներից ընտրեք k-ն:

  Առաջադրանք: Տեղաշարժեք A կետը ֆունկցիայի գրաֆիկով և հա­մոզվեք, որ A կետում տարված գրաֆիկի շոշափողի թեքությանը և -ն` k թիվը փոխվում են, բայց միշտ հավասար են իրար:

Կարող եք փոխել f-ի բանաձևը և ուրիշ ֆունկցիայի համար ստուգել դիտարկվող օրինաչափությունը:
 
109 min
 
10.3 Կիրառենք մեր գիտելիքները

Այս կետի լաբորատոր աշխատանքները ենթադրում են հետևյալ մո­տեցումը. աշակերտներին տրվում է առաջա­դրանք, յուրաքանչյուր աշա­կերտը պիտի հասկանա առաջադրանքի էությունը, գտնի դրա լուծ­ման ուղին և իրականացնի դա GeoGebra միջավայրում: Հնարավոր է, որ գո­յություն ունենան տարբեր լուծումներ, ու կարևոր չէ թե աշակերտը ճիշտ ճանապարհներից որը կընտրի:

Ուսուցիչը փոփոխություններ անելով (փոխելով մուտքային կետերի դիր­քերը, անկյունների մեծությունները և այլն) արագ կհամոզվի լուծման ճիշտ կամ սխալ լինելու մեջ: Անհրաժեշտության դեպքում ուսուցիչը կարող է  նաև ուղղություն տալ` հուշելով որոշ քայլեր կամ հիշեցնելով ինչ-որ օրի­­նաչափություններ:

Լաբորատոր աշխատանք 6. Շրջանագծի կենտրոնի կառուցումը

Չօգտագործելով Միջնակետ կամ կենտ­րոն գործիքն ու Կենտրոն հրա­­մանը` կառուցեք տրված շրջանագծի կենտ­րոնը:

 

Լաբորատոր աշխատանք 7. Տվյալ կետում գագաթ ունեցող և տրված անկյան կեսին հավասար անկյան կառուցումը

Չօգտագործելով Անկան կիսորդ գործիքն ու ԱնկայնԿիսորդ հրամանը` կառուցեք տրված անկյան կեսին հավասար անկյուն, որի գագաթը գտնվում է տրված կետում:

 

Լաբորատոր աշխատանք 8. Եռանկյանը ներգծված շրջանագծի կառուցումը

Կառուցեք տրված անկյանը ներգծված շրջանագիծը:

 

10.4 Փորձենք ընդհանրացնել

Այս լաբորատոր աշխատանքը հետազոտական աշխատանք է, որի նպատակն է հայտնի օրինաչափության ընդհանրացումը:

Աշխատանքի ընթացքում պետք է լուծել բազմաթիվ ենթախնդիրներ: Աշխատանքը պահանջում է գիտելիքների և ընդունակությունների որո­շակի մակարդակ և հետևաբար նախատեսված է ավելի ուժեղ աշա­կերտների համար: Աշակերտներից յուրաքանչյուրն ինքն է Geogebra ծրագրով ստեղծում համապատասխան մոդելը, անում անհրաժեշտ չափումներ, փոփոխություններ ու հենվելով դրանց վրա` նաև եզրակա­ցություն:

Լաբորատոր աշխատանք 9. Եռանկյան միջնագծերի հատկության ընդհանրացումը

Հայտնի է, որ եռանկյան միջնագծերը հատվում են մի կետում, որը յուրա­քան­չյուր միջնագիծը բաժանում է 2:1 հարաբերությամբ, հաշված գագաթից:

Եռանկյան կողմերի միջնակետերի փոխարեն հան­դիպակաց գա­գաթներին միացված են այն կետերը, որոնք ոչ թե անջա­տում են կողմի \(\frac{1}{2}\) , այլ  (\frac{1}{n}\) մասը:

Պարզել.

  1. Գո­յություն ունի՞ ինչ-որ օրինաչափություն (n-ից կախված), որով AE, BF, CD հատ­վածները հատման կետերով բաժանվում են մասերի,
  2. Ո՞րն է այդ օրի­նաչափությունը:
110 min
 

10.5 Ի՞նչ կլինի, եթե…

Այս լաբորատոր աշխատանքը նույնպես հետազոտական աշխա­տանք է, որի նպատակն է մինչ այդ անհայտ օրինաչափության հայտ­նա­բերելը:

Աշխատանքի ընթացքում պետք է լուծել բազմաթիվ ենթախնդիրներ: Աշխատանքը պահանջում է գիտելիքների և ընդունակությունների որո­շակի մակարդակ և հետևաբար նախատեսված է ավելի ուժեղ աշա­կերտների համար: Աշակերտներից յուրաքանչյուրն ինքն է Geogebra ծրագրով ստեղծում համապատասխան մոդելը, անում անհրաժեշտ չափումներ, փոփոխություններ ու հենվելով դրանց վրա` նաև եզրակա­ցություն:

 Լաբորատոր աշխատանք 10. Եռանկյան կիսորդների հատման կետի հետագիծը

Ի՞նչ հետագիծ ունի եռանկյան կիսորդների հատման կետը, երբ եռ­անկյան գագաթներից մեկը պտտ­վում է եռանկյանն արտագծած շրջա­նագծով:  Պարզել հետագիծը բնութագրող պարամետրերը:

 

10.6 Ո՞ր դեպքում է, որ…

Սա ևս մեկ հետազոտական լաբորատոր աշխատանք է, որի միջոցով պետք է պարզել, թե որ դեպքում տեղի կունենա որոշակի օրինա­չա­փություն:

Աշխատանքը պահանջում է գիտելիքների և ընդունակությունների որո­շակի մակարդակ և հետևաբար նախատեսված է ավելի ուժեղ աշա­կերտների համար: Աշակերտներից յուրաքանչյուրն ինքն է Geogebra ծրագրով ստեղծում մոդելներ, անում անհրաժեշտ փորձարկումներ ու հենվելով դրանց վրա` նաև եզրակա­ցություն:

Լաբորատոր աշխատանք 11. Կիսորդ, միջնագիծ, թե՞ բարձրություն

Եթե տարված է AC հիմքով ABC հավասարասրուն եռանկյան BD բարձ­­­րու­­թյունը (կիսորդն ու միջնագիծը) և ABD ու CBD եռանկյուն­ներին ներգծված են շրջանագծեր, ապա այդ շրջանագծերը բարձրությունը շոշափում են նույն կետում:

111 min

Եթե  եռանկյունը հավասարասրուն չէ, ապա  կողմին տա­րած բարձրությունը, կիսորդն ու միջնագիծը չեն համընկնում:

Այդպիսի եռանկյունը բարձրությամբ, կիսորդով թե՞ միջնագծով տրո­հելու դեպ­քում է, որ առաջացած եռանկյուններին ներգծած շրջա­նա­գծերի` տրոհող հատվածը շոշափող կետերի հեռավորությունը կախ­ված կլինի միայն AB և BC կողմերի երկարությունների արբերության բա­ցար­ձակ ար­ժեքից:

 

 10.7 Տարածաչափություն

Ի տարբերություն եռաչափ (3D) ծրագրերի, GeoGebra 4-ը տարածա­կան մարմիններ (խորանարդ, գլան, կոն, գունդ և այլն) կառուցելու գոր­ծիքներ չունի: Հեղինակային խումբն աշխատում է նոր տարբերակի վրա, որը կունենա նաև 3D գործիքներ: Բայց որոշակի հնարքների շնորհիվ ներկա տարբերակը ևս պիտանի է դառնում տա­րածաչափություն ու­սում­­նա­սի­րելու ու դասավանդելու հա­մար:

Ճիշտ է եռաչափ մոդելներ պատրաստելն այս պայմաններում ավելի բարդ է ու աշխատատար, բայց սա էլ ունի իր առավելությունները:

Օրինակ, եռաչափ ծրագրում միայն մեկ հրամանով կարելի է կա­ռուցել, տրված երեք կետով անցնող հարթությունը կամ հատույթը: Սա շատ առումներով լավ է և օգտակար: Բայց ունի նաև թերություն` այն ինչ կարելի է անել եռաչափ ծրագրով, հնարավոր չի լինի անել թղթի վրա: Իսկ GeoGebra-ի օգնությամբ բազմանիստի հա­տույթի կա­ռուցումը թղթի վրա այդ հատույթի կառուցման քայլերն են, բայց ավելի որակով, ավելի ճշգրիտ:

Բացի դա, հատույթը կարելի է կառուցել քայլ առ քայլ, և յուրա­քան­չյուր քայլի համար էկրանին կարող է լինել բացատրություն կամ ուսու­ցիչը կարող է դրանք մեկնաբանել:

Կետերը, որոնցով անցնում է հատույթը, կարելի է շարժել ու հա­տույթն անմիջապես համապատասխան փոփոխության կենթարկվի: 

Այստեղ նույնպես, ինչպես 3D ծրագրում, մոդելը կարելի է պտտել ու թեքել, այսինքն մոդելը կարելի է դիտել բոլոր կողմերից, որն էլ հենց եռա­չափ մոդելի կամ իրական մարմնի հետ աշխատելու տպավորու­թյուն է ստեղծում:

Այսպիսով, ծրագիրը հատույթներ կա­ռու­ցելու թեման բացատրելու շատ էֆեկտիվ ու անփոխարինելի հնարա­վո­րություն է տալիս:

Ծրագիրը կարող է էապես օգնել` հեշտացնել, հետաքրքիր ու գրավիչ դարձնել ու նաև ահագին ժամանակ խնայել պտտման մարմիններն ու նրանց հետ կապված հարցերը մատուցելիս:

Ընդհանրապես ասած, կարող է կիրառվել տարածաչափության ցան­կացած թեմայի ներկայացման համար:

Բայց ինչպես արդեն ասվել է եռաչափ մոդելներ պատրաստելն այս պայմաններում ավելի բարդ է ու աշխատատար: Ավելին, GeoGeb­ra-ով աշ­խատելու մեծ փորձ չունեցողը չի կարող նման մոդելներ ստեղծել:

Այդ պատճառով գրքին կից լազերային սկավառակում կան տարբեր թեմաներով բազ­մաթիվ եռաչափ մոդելներ, որոնք կարող են օգտագործ­վել համապա­տաս­խան թեմաներն ուսումնասիրելու ու դասավանդելու համար: Այդ մոդելները կարող են հիմք դառնալ այլ եռաչափ մոդելներ ստեղծելու համար: Օրինակ, 3D_zugaheranist.ggb մո­դելը ցանկության դեպքում կարող է վերածվել պրիզմայի, բուրգի եռա­չափ մոդելի` պահ­պանելով պտտե­լու, թեքելու ու մյուս հնարա­վո­րու­թյունները: Ահա այդ մոդելի մի վիճակի նկարը.

112 min

Հաջորդ նկարում ներկայացված է գլանի մոդելի (glan.ggb) վիճակ­նե­րից մեկը: Մոդելը կարելի է օգտագործել հենց այդ ձևով կամ հարստաց­նել, օրինակ, առանցքային հատույթով, առանցքին զուգահեռ կամ (ու) ուղղահայաց հատույթներով:

113 min

Կան նաև բազմանիստերի, բազմանիստերի հատույթների, հա­մակց­ված մարմինների եռաչափ մոդելներ:

Ահա դրանցից մեկի նկարը:

114 min

Կարող է թվալ, թե այս մոդելները առանձնապես մեծ բան չեն տալիս: Բայց դա այդպես չէ: Նախ դրանք.

  • ավելի գրավիչ ու հետաքրքիր կդարձնեն դասը,
  • կօգնեն աշակերտների տարածական ընկալման զարգացմանը,
  • կխնայեն ահագին ժամանակ

 ու այդ ամենով ավելի էֆեկտիվ կդարձնեն դասը:

 ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ