By using this website, you agree to the use of cookies as described in our Privacy Policy.

Կիսահարթություն

Երկնիստ անկյուն

Երկնիստ անկյան գծային անկյուն

Համուղղված ճառագայթներ

Համուղղված կողմերով անկյուններ

Երկնիստ անկյան գծային անկյունների հատկությունը

Երկնիստ անկյան աստաիճանային չափը

Երկնիստ անկյան կիսորդ

 

 ♦ Հարթությանը պատկանող ցանկացած a ուղիղ այն բաժանում է երկու մասերի` կիսահարթությունների: a ուղիղը կոչվում է այդ կիսահարթություններից յուրաքանչյուրի սահման:

 ♦ Երկնիստ անկյուն  է կոչվում այն պատկերը, որն առաջանում է a ուղղով և a ընդհանուր սահմանով երկու կիսահարթություներով, որոնք չեն գտնվում մի հարթության մեջ:

t 4 1

 ♦ Երկնիստ անկյան կողի որևէ կետով յուրաքանչյուր նիստում այդ կողին ուղղահայաց տարված ճառագայթներով կազմված անկյունը կոչվում է երկնիստ անկյան գծային անկյուն:

t 4 2

 ♦ Մի ուղղի վրա չգտնվող OA և O1ճառագայթները կոչվում են համուղղված, եթե նրանք զուգահեռ են և գտնվում են OO1 սահմանով միևնույն կիսահարթությունում:

t 4 3

♦ Մի ուղղի վրա գտնվող O2C և O3ճառագայթները կոչվում են համուղղված, եթե նրանք համընկնում են կամ նրանցից մեկը պարունակում է մյուսին:

   ♦ Համուղղված կողմերով անկյունները հավասար են:

t 4 4

 ♦ Երկնիստ անկյան բոլոր գծային անկյունները հավասար են:

t 4 5

 ♦ Երկնիստ անկյան աստաիճանային չափ  է կոչվում նրա գծային անկյան աստիճանային չափը:

 ♦ Երկնիստ անկյան կիսորդ կոչվում է նրա կողը սահման ունեցող այն կիսահարթությունը, որը երկնիստ անկյունը բաժանում է երկու հավասար անկյունների:

♦ Երկնիստ անկյան ներքին տիրույթում գտնվող և երկնիստ անկյան կողմերից հավասարահեռ կետերն ընկած են այդ անկյան կիսորդի վրա:

 

Տարածաչափություն