By using this website, you agree to the use of cookies as described in our Privacy Policy.

Անկյուն

Անկյան կիսորդ

հատկությունը

Փռված անկյուն

Մեկ աստիճանի անկյուն

Րոպե

Վայրկյան

Կից անկյուններ

հատկությունը

Հակադիր անկյուններ

հատկությունը

 
  Անկյունը երկրաչափական պատկեր է, որը բաղկացած է կետից և այդ կետից ելնող երկու ճառագայթներից:

2 1

  Անկյան գագաթից ելնող և այն երկու հավասար անկյունների բաժանող ճառագայթը կոչվում է անկյան կիսորդ:

2 2

  Անկյան կիսորդի յուրաքանչյուր կետ հավասարահեռ է անկյան կողմերից:

 Անկյան ներսում գտնվող յուրաքանչյուր կետ, որը հավասարահեռ է նրա կողմերից, գտնվում է անկյան կիսորդի վրա:

2 3

  Փռված անկյունը այն անկյունն է, որի կողմերը գտնվում են միևնույն ուղղի վրա:

2 4

 Փռված անկյան աստիճանային չափը 180° է:

2 5

  Մեկ աստիճանի անկյունն այն անկյունն է, որը հավասար է փռված անկյան \(\frac{1}{180}\) մասին:

  Աստիճանի \(\frac{1}{60}\) մասը կոչվում է րոպե:

  Րոպեի \(\frac{1}{60}\) մասը կոչվում է վայրկյան:

 Հավասար անկյուններն ունեն հավասար անկյունային չափ:

 Ավելի փոքր անկյունն ունի ավելի փոքր անկյունային չափ:

 Երբ ճառագայթն անկյունը բաժանում է երկու անկյունների, ամբողջ անկյան աստիճանային չափը հավասար է այդ անկյունների աստիճանային չափերի գումարին:

2 6

  Երկու անկյուններ, որոնց մի կողմն ընդհանուր է, իսկ մյուս երկուսը մեկը մյուսի շարունակությունն են, կոչվում են կից անկյուններ:

2 7

 

  Կից անկյունների գումարը 180° է:

2 8

  Հակադիր անկյուններ կոչվում են այն երկու անկյունները, որոնցից մեկի կողմերը մյուսի կողմերի շարունակություններն են:

2 9

   Հակադիր անկյունները հավասար են:

2 10

 

              Հարթաչափություն