By using this website, you agree to the use of cookies as described in our Privacy Policy.

Զուգահեռանիստ

Զուգահեռանիստի հատկությունները

Ուղիղ զուգահեռանիստ

Ուղղանկյունանիստ

Ուղղանկյունանիստի հատկությունները

Ուղղանկյունանիստի չափումները

Ուղղանկյունանիստի անկյունագծի բանաձևը

Ուղղանկյունանիստի կողմնային մակերևույթի մակերեսը

Ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսը

Ուղղանկյունանիստի ծավալը

Խորանարդ

Խորանարդի կողմնային մակերևույթի մակերեսը

Խորանարդի լրիվ մակերևույթի մակերեսը

Խորանարդի ծավալը

 

 ♦ Պրիզման, որի հիմքերը զուգահեռագծեր են, կոչվում է զուգահեռանիստ: Զուգահեռանիստի նիստերը, որոնք ունեն ընդհանուր կող, կոչվում են կից նիստեր, իսկ ընդհանուր կող չունեցողները` հանդիպակաց նիստեր:

t 5 1

 ♦ Զուգահեռանիստի հանդիպակաց նիստերը զուգահեռ են և հավասար:

♦ Զուգահեռանիստի անկյունագծերը հատվում եմ մի կետում և այդ կետով կիսվում են:

t 5 2

 ♦ Ուղիղ զուգահեռանիստ  է կոչվում այն զուգահեռանիստը, որի կողմնային կողերը ուղղահայաց են հիմքերին:

t 5 3

  Ուղղանկյունանիստ

♦ Ուղիղ զուգահեռանիստը կոչվում է ուղղանկյունանիստ,  եթե նրա հիմքերը ուղղանկյուններ են:

t 5 4

 ♦ Ուղղանկյունանիստի բոլոր նիստերը ուղղանկյուններ են:

♦ Ուղղանկյունանիստի բոլոր երկնիստ անկյուններն ուղիղ են:

t 5 4

♦ Ուղղանկյունանիստի անկյունագծերը հավասար են:

 ♦ Ուղղանկյունանիստի ընդհանուր գագաթ ունեցող երեք կողերի երկարությունները կոչվում են ուղղանկյունանիստի չափումներ:

 ♦ Ուղղանկյունանիստի անկյունագծի քառակուսին հավասար է նրա երեք չափումների քառակուսիների գումարին:

t 5 5

 ♦ Ուղղանկյունանիստի կողմնային մակերևույթի մակերեսը հավասար է նրա հիմքի պարագծի և բարձրության արտադրյալին:

t 5 6

 ♦ Ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսը հավասար է կողմնային մակերևույթի մակերեսի և հիմքերի մակերեսների գումարին:

t 5 7

 ♦ Ուղղանկյունանիստի ծավալը հավասար է նրա երեք չափումների արտադրյալին՝ V=abc:

t 5 8

  Խորանարդ

♦ Ուղղանկյունանիստը, որի բոլոր չափումներն իրար հավասար են, կոչվում է խորանարդ:

t 5 9

 ♦ a կողով խորանարդի կողմնային մակերևույթի մակերեսը Sկողմ․ = 4a2 է:

 ♦ a կողով խորանարդի լրիվ մակերևույթի մակերեսը` Sլրիվ = 6a2 է:

t 5 9

 ♦ a կողով խորանարդի ծավալը` V=a3 է:

 

 Տարածաչափություն