Հարգելի այցելուներ,
նորից ներողություն եմ խնդրում, ամսի 7-ից մինչև այսօր կայքը լիարժեք չէր գործում:
Բանն այն է, որ նոյեմբերի 7-ից ես և Արմենթելի Hi-Line-ի բոլոր բաժանորդներն չէին կարողանում մուտք գործել mathnet.am, այն դեպքում, երբ կայքը հասանելի էր Վիվասելի, Օրանժի, Յուքոմի և այլ պրովայդերների ինտերնետ կապով:
Ամսի 8-ին կապվել եմ Արմենթելի մասնագետի հետ և ներկայացրել խնդիրը: Կապվել եմ նաև ամսի 9-ին, ոնց որ խնդիրը հասկացան, բայց ոչինչ չփոխվեց: Կապվեցի նաև ամսի 11-ին:
Ամսի 12-ի երեկոյան beeline.am կայքում տեղադրված հասցեով էլեկտրոնային նամակ գրեցի:
Ոչ մի պատասխան, ոչ մի փոփոխություն:
14-ին այցելեցի բաժանորդների սպասարկման կետ և գրավոր բողոք ներկայացրի, բացատրելով նաև, որ mathnet.am կայքը կրթական կայք է, դրանից օգտվում են աշակերտներ, ուսուցիչներ, բայց ինչպես ես, այնպես էլ նրանք չեն կարող մուտք գործել կայք, եթե Hi-Line-ի բաժանորդներն են: Դա էլ ոչինչ չտվեց:
15-ին փորձեցի կապվել բաժանորդների սպասարկման բաժնի մենեջերի հետ, բայց ինձ չմիացրեցին, հաղորդելով միայն, որ այդ հարցով զբաղվում են, պիտի սպասեմ, քանի որ գործն առնչվում է այլ երկրների հետ (Hi-Line-ը կապ չուներ Շվեդիայում գտնվող սերվերների հետ):
17-ին նորից զանգեցի, պատասխանը նույն էր` պետք է սպասել:
Քանի որ հայտնի չէր, թե ինչքան է շարունակվելու այդ վիճակը, մյուս կողմից պարզ երևում էր, որ Արմենթելի մասնագետների վրա հույս դնելն անիմաստ է, ստիպված ամսի 20-ին կայքը Շվեդիայի սերվերից տեղափոխեցի Ամերիկա, որի ընթացքում էլ պրոբլեմ առաջացավ այս ֆորումի հետ:
Հիմա ոնց որ ամեն ինչ լավ է:
Հետաքրքիր է նաև, որ Արմենթելի մասնագետը այսօր զանգել և ներկայացրել է, որ հարցը լուծված է, կայքը հասանելի է: Ես խիստ կասկածում է, որ Hi-Line-ը հիմա կապ ունի Շվեդիայի հետ, ուղակի տեսել են կայքը հասանելի է, փորձում են ներկայացնել, որպես իրենց միջամտության արդյունք, քանի որ եթե նրանք միջամտել կարողանային կամ ուզենային 12 օր էդ վիճակը չէր լինի:
Ես ըտենց էլ չհասկացա, նրանք թունել էին փորո՞ւմ, կիլոմետրերով կաբել էին փոխո՞ւմ, որ 12 օր չէին կարողանում կապը վերականգնել:
Մի խոսքով, ոչինչից ահագին պատմություն, ահագին անհանգստություն:
Էս պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանում, որպես կանոն, պարտավորությունները միակողմանի են` իրենք կարող են օրերով, ամիսներով իրենց պարտավորությունը չկատարել, չնայած հենց իրենց կայքում գրած է, որ նման հարցերը պիտի լուծվեն 24 ժամվա ընթացքում:
21.11.2011