6-րդ դասարան (տեքստային խնդիրներ)
ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 6 (Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան)
16. 78 զբոսաշրջիկների համար նախապատրաստված էին վեցտեղանոց և չորստեղանոց նավակներ։ Յուրաքանչյուր չափի քանի՞ նավակ կար, եթե բոլոր զբոսաշրջիկները տեղավորվեցին 15 նավակում, և բոլոր տեղերը զբաղեցվեցին։ Լուծումը
17. Կարի արհեստանոցում կարել են 16 միանման վերարկու և մի քանի միանման կոստյում՝ օգտագործելով ընդամենը 100 մ 40սմ գործվածք։ Մեկ վերարկուի համար օգտագործվել է 3մ 35սմ գործվածք, իսկ մեկ կոստյումի համար՝ 25սմ-ով ավելի։ Քանի՞ կոստյում է կարվել։ Լուծումը
18. Թատրոնի տոմսարկղում վաճառվել են ներկայացման 156 մանկական և 98 մեծահասակի տոմսեր՝ 90000 դրամ ընդհանուր արժեքով։ Որոշե՛ք տոմսերի գները, եթե մանկական տոմսը մեծահասակի տոմսից 3 անգամ էժան է։ Լուծումը
19. Զբոսաշրջիկը ճանապարհի կեսը և էլի 2կմ անցել է ոտքով, մնացած ճանապարհի կեսը և էլի 4կմ՝ մեքենայով, ինչից հետո նրան մնացել է անցնելու 12կմ։ Քանի՞ կիլոմետր է ամբողջ ճանապարհը։ Լուծումը
20. AB հատվածի վրա նշված է մի C կետ։ Քանի՞ անգամ է AC և CB հատվածների միջնակետերի հեռավորությունը փոքր AB հատվածի երկարությունից։ Լուծումը
23. Մի գծագրում կան 8 չհատվող եռանկյուններ և քառանկյուններ։ Նրանք ունեն ընդամենը 26 կողմ։ Քանի՞ եռանկյուն և քանի՞ քառանկյուն կա գծագրում: Լուծումը
&. Գայանեն, Գոհարը, Վազգենը և Գոռը միասին հավաքել են 10 սունկ, ընդ որում բոլորը՝տարբեր քանակներով։ Գայանեն հավաքել է բոլորից շատ, իսկ Գոհարը՝ բոլորից քիչ։ Տղանե՞րն են շատ սունկ հավաքել, թե՞ աղջիկները։ Լուծումը
31. 50կգ կարմիր ներկն արժե 75000 դրամ, իսկ 85կգ սպիտակ ներկը՝ 123250 դրամ։ Ո՞ր ներկի գինն է ավելի բարձր։ Լուծումը
32. Մեկ աշխատանքային օրում, որը տևում է 8ժ, խառատը պատրաստել է 384 մանրակ։ Գտե՛ք մանրակների քանակի հարաբերությունը դրանք պատրաստելու ժամանակին։ Ի՞նչ է ցույց տալիս այդ հարաբերությունը։ Լուծումը
33. Մի շրջանում, որի տարածքը 5000կմ2 է, բնակվում է 275000 մարդ, իսկ մյուսում, որի տարածքը 7500կմ2 է՝ 360000 մարդ։ Ո՞ր շրջանում է բնակչության խտությունը (շրջանում բնակվող մարդկանց քանակի հարաբերությունը նրա մակերեսին) ավելի մեծ։ Լուծումը
36. Թվերով խորանարդիկը (խաղոսկրը, զառը) 50 անգամ գցելիս 8 անգամ 6 է ընկել։ Ինչքա՞ն է 6 ընկնելու հարաբերական հաճախականությունը։ Լուծումը
38. Երկու մարդ թեյ են խմում։ Առաջինը 3 գդալ շաքարավազ է լցրել լիքը բաժակի մեջ, իսկ երկրորդը 2 գդալ \(\frac{3}{4}\)-ով լի բաժակի մեջ։ Նրանցից որի՞ թեյն է ավելի քաղցր։ Լուծումը
44. Երեք բնական թվերի գումարը 364 է։ Նրանցից մեկն ամենամեծ երկնիշ թիվն է։ Մյուս երկուսից մեկը մյուսից չորս անգամ մեծ է։ Գտե՛ք այդ թվերը։ Լուծումը
45. Ռուս մաթեմատիկոս Պ. Լ. Չեբիշևը (1821-1894) ապացուցել է, որ 1-ից մեծ ցանկացած բնական թվի և նրանից երկու անգամ մեծ թվի միջև միշտ կա առնվազն մեկ պարզ թիվ։ Ստուգե՛ք Չեբիշևի պնդումը 9, 15, 27 թվերի համար։ Լուծումը
46. Ի՞նչ կստանանք, եթե՝ ա) երկու թվերի գումարին ավելացնենք նրանց տարբերությունը, բ) երկու թվերի գումարից հանենք նրանց տարբերությունը։ ա)-ի Լուծումը բ)-ի Լուծումը
47. Նավակի սեփական արագությունը 12\(\frac{1}{2}\)կմ/ժ է, իսկ գետի հոսանքի արագությունը՝ 2\(\frac{1}{2}\)կմ/ժ։ Երկու նավակայանների հեռավորությունը 15կմ է։ Ինչքա՞ն ժամանակ կծախսի նավակը մի նավակայանից մյուսը հասնելու և վերադառնալու համար։ Լուծումը
48. Երկու մեքենաներ միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան երկու քաղաքներից և 3\(\frac{1}{4}\)ժ հետո հանդիպեցին։ Մեքենաներից մեկի արագությունը 60կմ/ժ էր, իսկ մյուսինը՝ 40կմ/ժ։ Գտե՛ք քաղաքների հեռավորությունը։ Լուծումը
49. Գերանը սղոցով կտրելն արժե 50 դրամ: Ինչքա՞ն է պետք վճարել գերանը 6 մասի բաժանելու համար: Լուծումը
!. Գտե՛ք օրինաչափությունը և որոշե՛ք, թե ինչ թվանշաններ պիտի գրված լինեն դատարկ վանդակներում։ Լուծումը
67. Մի հատվածի երկարությունը 10սմ է, մյուսինը՝ 25սմ։ Նրանց երկարություններն արտահայտելով միլիմետրերով՝ կազմե՛ք համապատասխան համեմատությունը։ Լուծումը
72. Քառակուսու կողմը 55սմ է։ Ուղղանկյան մակերեսը քառակուսու մակերեսի \(\frac{3}{5}\)-ն է։ Որքա՞ն է ուղղանկյան լայնությունը, եթե նրա երկարությունը հավասար է քառակուսու կողմին։ Լուծումը
73. Լուցկու 4 տուփերից երեքում կան միևնույն քանակներով լուցկիներ, իսկ չորրորդ տուփում՝ 1-ով պակաս, քան մյուսներից յուրաքանչյուրում։ Հնարավո՞ր է արդյոք կազմել ուղղանկյուն՝ օգտագործելով տուփերում եղած բոլոր լուցկիները։ Լուծումը
74. Սեղանին դրված է ընկույզով լի հինգ փաթեթ։ Փաթեթներում կա ընդամենը 100 ընկույզ։ Առաջին և երկրորդ փաթեթներում կա 52 ընկույզ, երկրորդում և երրորդում՝ 43, երրորդում և չորրորդում՝ 34, չորրորդում և հինգերորդում՝ 30։ Քանի՞ ընկույզ կա փաթեթներից ամեն մեկում։ Լուծումը
76. Խնձորները չորանալիս կորցնում են իրենց զանգվածի \(\frac{23}{25}\)-ը։ Որքա՞ն խնձորաչիր կստացվի 1200 կգ թարմ խնձորից։ Լուծումը
77. Ինքնաշխատ հաստոցներից մեկը 720 մանրակ է պատրաստում 6 ժամում, իսկ մյուսը` 12 ժամում: Քանի՞ ժամում հաստոցներն այդ նույն քանակով մանրակներ կպատրաստեն` աշխատելով միաժամանակ:
78. Ծառուղու երկու կողմերում տնկեցին 25-ական սոսի, իսկ նրանցից յուրաքանչյուր երկուսի միջև` հասմիկի 2 թուփ: Հասմիկի քանի՞ թուփ տնկեցին: Լուծումը
&. Տուփի մեջ կան 31 կարմիր և 96 սպիտակ գնդիկներ։ Առանց նայելու` առնվազն քանի՞ գնդիկ պետք է վերցնել տուփից, որպեսզի նրանց մեջ անպայման լինեն նույն գույնի երկու գնդիկներ։ Կփոխվի՞ արդյոք պատասխանը, եթե կարմիր և սպիտակ գնդիկների քանակները նույնը լինեն, օրինակ՝ ամեն գույնի 50 գնդիկ։ Լուծումը
83. Գնացքն ամբողջ ճանապարհի \(\frac{3}{4}\)-ն անցնում է 6 ժամում։ Ինչքա՞ն ժամանակում այն կանցնի ամբողջ ճանապարհը։ Լուծումը
84. Բնակարանի մակերեսը 64 մ2 է։ Նրա հատակը ներկելու համար պահանջվում է 21կգ ներկ։ Քանի՞ կիլոգրամ ներկ է անհրաժեշտ խոհանոցի հատակը ներկելու համար, եթե նրա մակերեսը 16 մ2 է։ Լուծումը
85. 500 կգ հանքաքարից ստացել են 77կգ պղինձ։ Ինչքա՞ն պղինձ կստացվի 300կգ հանքաքարից։ Լուծումը
86. Ստուգողական աշխատանքից անբավարար գնահատական է ստացել 14 աշակերտ: Անբավարար գնահատական ստացածների քանակը հարաբերում է դրական գնահատական ստացածների քանակին, ինչպես 2։7։ Քանի՞ աշակերտ է դրական գնահատական ստացել։ Լուծումը
87. Երկու կաթնամանների տարողությունները հարաբերում են, ինչպես 11։5։ Քանի՞ լիտր կաթ կտեղավորվի առաջին կաթնամանում, եթե երկրորդի տարողությունը 25լ է։ Լուծումը
88. 160 գ ծովի ջրում պարունակվում է 8գ աղ։ Քանի՞ գրամ ծովի ջուրն է պարունակում 56գ աղ։ Լուծումը
89. Բանվորը 8ժ աշխատելու համար ստանում է 2500 դրամ։ Քանի՞ դրամ կստանա բանվորը 12ժ աշխատելու համար։ Լուծումը
90. Մետաղյա խորանարդը, որի կողի երկարությունը 13սմ է, ունի 57122 գ զանգված։ Որքա՞ն է նույն մետաղից պատրաստված և 2սմ կողով խորանարդի զանգվածը։ Լուծումը
93. Երկու գումարելիներից մեկը 1005 է, իսկ մյուսը՝ նրա \(\frac{11}{3}\)-ը։ Ինչի՞ է հավասար գումարը։ Լուծումը
94. Բերված պնդումներից որո՞նք են ճիշտ, որո՞նք՝ սխալ. ա) Երկու զույգ թվերի գումարը զույգ թիվ է։ բ) Երկու կենտ թվերի գումարը զույգ թիվ է։ գ) Եթե երկու բնական թվերի արտադրյալը բաժանվում է 4-ի, ապա արտադրիչներից գոնե մեկը բաժանվում է 4-ի։ դ) Որպեսզի բնական թիվը բաժանվի 5-ի, անհրաժեշտ է, որ նրա գրառումն ավարտվի 5-ով։ ե) Եռանկյան ցանկացած երկու կողմերի երկարությունների գումարը երրորդ կողմի երկարությունից մեծ է։ Լուծումը
97. 15սմ կողմով քառակուսի հախճասալիկները փոխարինում են նորերով, որոնց կողմի երկարությունը 20սմ է։ Քանի՞ նոր հախճասալիկ է պետք 80 հների փոխարեն։ Լուծումը
98. Ջրավազանը դատարկող խողովակը բացելուց 1ժ անց ջրավազանում մնաց 640մ3 ջուր, իսկ 3ժ անց՝ 220մ3։ Սկզբում որքա՞ն ջուր կար ջրավազանում։ Լուծումը
99. Խանութում 5 արկղ նարինջ կար։ Օրվա առաջին կեսին վաճառելու համար յուրաքանչյուր արկղից հանեցին 4կգ նարինջ, օրվա երկրորդ կեսին՝ ևս 3կգ։ Դրանից հետո բոլոր արկղերում մնաց այնքան նարինջ, ինչքան հանել էին։ Օրվա սկզբում ընդամենը ինչքա՞ն նարինջ կար արկղերում։ Լուծումը
100.Մեքենան ճանապարհի վերջնակետին է հասել 2 օրում։ Առաջին օրն այն անցել է 450կմ, երկրորդ օրը՝ առաջին օրն անցածի \(\frac{4}{3}\)-ը։ Յուրաքանչյուր 100կմ ճանապարհն անցնելու համար մեքենան ծախսել է 11լ բենզին։ Քանի՞ լիտր բենզին է անհրաժեշտ եղել ամբողջ ճանապարհն անցնելու համար։ Լուծումը
101. Երկու արհեստանոցներ 1 ամսում պիտի որոշակի քանակով մանրակներ պատրաստեին։ Առաջին արհեստանոցը կատարեց աշխատանքի \(\frac{3}{4}\)-ը, իսկ երկրորդը՝ առաջինից 3 անգամ պակաս։ Կարողացա՞ն արդյոք արհեստանոցները ժամանակին կատարել նախատեսված աշխատանքը։ Լուծումը
∏. Աթենք քաղաքում կար մի ավազան, որ ուներ երեք ծորակ։ Մի ծորակը, ավելի հորդ լինելով, ավազանը լցնում էր մեկ ժամում, երկրորդը, որ նրանից ավելի թույլ էր, ավազանը լցնում էր երկու ժամում, իսկ երրորդը, ամենից թույլը լինելով, լցնում էր երեք ժամում։ Արդ՝ իմացի՛ր, թե երեք ծորակները միասին մեկ ժամի քանիերորդ մասի ընթացքում կլցնեն ավազանը։ Լուծումը
113. Երկու բանվոր որոշակի ժամանակում պատրաստել են 30 մանրակ: Քանի՞ բանվոր պիտի աշխատի նույն ժամանակում 45, 90, 120 մանրակ պատրաստելու համար: Լուծումը
114. 3\(\frac{1}{5}\)կգ ապրանքի համար վճարել են 19520 դրամ: Որքա՞ն է պետք վճարել նույն տեսակի 1\(\frac{1}{2}\)կգ ապրանքի համար: Լուծումը
121. 15 բանվորներ կատարել են աշխատանքը 24 օրում: Քանի՞ օրում այդ նույն աշխատանքը կկատարեին 18 բանվորներ: Լուծումը
127. Երկու գումարելիներից մեկը 2004 է և գումարի \(\frac{3}{7}\)-ն է։ Գտե՛ք երկրորդ գումարելին։ Լուծումը
128. Երկու գումարելիներից մեկը 644 է և գումարի \(\frac{4}{5}\)-ն է։ Որքանո՞վ է այդ գումարելին մեծ մյուսից։ Լուծումը
129. 8 փոքր տակառների ընդհանուր տարողությունը 96լ է։ Քանի՞ լիտր հեղուկ կտեղավորվի 7 մեծ տակառներում, եթե նրանցից յուրաքանչյուրի տարողությունը 19լ-ով ավելի է, քան փոքր տակառինը։ Լուծումը
130. Երկու մրջյունների հեռավորությունը 33սմ է։ Մեծ մրջյունը վազում է 4սմ/վ արագությամբ, փոքրը՝ 2սմ/վ։ Որքա՞ն կլինի մրջյունների հեռավորությունը 4վ հետո, եթե նրանք վազում են՝ 1. հակադիր ուղղություններով՝ ա) իրար մոտենալով, Լուծումը բ) իրարից հեռանալով, Լուծումը, 2. միևնույն ուղղությամբ՝ ա) իրար մոտենալով, Լուծումը, բ) իրարից հեռանալով Լուծումը:
131. Քանի՞ կիլոմետր կանցնի ավտոբուսը 7 ժամում, եթե նրա արագությունը 2 անգամ փոքր է մեքենայի արագությունից, որը 5 ժամում անցնում է 560կմ։ Լուծումը
132. Երկու կայարանների հեռավորությունը 4000կմ է։ Չվացուցակի համաձայն՝ մարդատար գնացքն այդ ճանապարհը պիտի անցնի 50 ժամում։ Գնացքը 2100կմ անցել է 30 ժամում։ Ի՞նչ արագությամբ պիտի ընթանա գնացքը դրանից հետո, որպեսզի ժամանակին տեղ հասնի։ Լուծումը
&.Սանդուղքի վրա մեկը մյուսի հետևում նստած են երեք աղջիկ՝ Հասմիկը, Գոհարը և Նունեն։ Նունեն տեսնում է Գոհարին և Հասմիկին։ Գոհարը տեսնում է Հասմիկին։ Հետ նայել չի կարելի։ Ունեցած երեք սև և երկու սպիտակ գլխարկներից վերցնում են պատահական երեքը և առանց ցույց տալու` հագցնում աղջիկներին։ Աղջիկներից ամեն մեկը պիտի կռահի, թե ինչ գույնի գլխարկ է իր գլխին։ Հարցնում են Նունեին. նա չի կարողանում պատասխանել, թեև տեսնում է, թե ինչ գույնի գլխարկներ են հագցրել Գոհարին և Հասմիկին։ Հարցնում են Գոհարին. նա նույնպես չի կարողանում պատասխանել, թեև տեսնում է Հասմիկի գլխարկը։ Եվ հանկարծ Հասմիկը բացականչում է. «Իմ գլխին սև գլխարկ է»։ Ինչպե՞ս է նա կռահում։ Լուծումը
136. Ուղղանկյան մակերեսը 900սմ2 է։ Քանի՞ քառակուսի սանտիմետր է նրա մակերեսի 1%-ը: Քանի՞ քառակուսի սանտիմետր է նրա մակերեսի 16%-ը։ Լուծումը
137. Որքա՞ն է 536-ի 100%-ը։ Լուծումը
138. Զամբյուղում կա 300 խնձոր։ Գտե՛ք խնձորների քանակի 20%-ը։ Լուծումը
139. Մի գյուղացին իր այգուց հավաքել է 1500 կգ խաղող, իսկ մյուսը՝ 30%-ով պակաս։ Ընդամենը քանի՞ կիլոգրամ խաղող են հավաքել երկու գյուղացիները։ Լուծումը
140. Մի տակառում կա 500լ խաղողի հյութ, իսկ մյուսում՝ 10%-ով ավելի։ Քանի՞ լիտր խաղողի հյութ կա երկրորդ տակառում։ Լուծումը
141. Ո՞րն է ավելի շատ՝ 900-ի 15%-ը, թե՞ 800-ի 20%-ը։ Լուծումը
142. Զբոսաշրջիկն անցել է ճանապարհի \(\frac{1}{4}\)-ը։ Ճանապարհի քանի՞ տոկոսն է նա անցել։ Լուծումը
143. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին. ա) 1 մետրի քանի՞ տոկոսն է 1 դեցիմետրը. բ) 10 տոննայի քանի՞ տոկոսն է 1 ցենտները. գ) 1 քառակուսի մետրի քանի՞ տոկոսն է 1000 քառակուսի սանտիմետրը։ Լուծումը
144. Ուսանողի թոշակն ավելացել է 2 անգամ։ Քանի՞ տոկոսով է ավելացել թոշակը։ Լուծումը
145. Բեռնատար մեքենան մեկ ուղերթով կարող է տեղափոխել պահեստում եղած ալյուրի 2%-ը։ Քանի՞ ուղերթ պիտի կատարի այդ մեքենան՝ ամբողջ ալյուրը տեղափոխելու համար։ Լուծումը
146. Ո՞րն է ավելի քիչ՝ 150-ի 80%-ը, թե՞ 100-ի 120%-ը։ Լուծումը
147. Գրքում կա 400 էջ։ Նրա էջերի 54%-ը քանի՞ անգամ է շատ նրա էջերի 18%-ից։ Կփոխվի՞ արդյոք պատասխանը, եթե գրքում լինի 300 էջ։ Լուծումը
148. Քանի՞ տոկոսով կմեծանա քառակուսու պարագիծը, եթե նրա կողմը մեծացնենք 10%-ով։ Լուծումը
151. Հաշվե՛ք 7 հայտարարով բոլոր կանոնավոր կոտորակների գումարը։ Լուծումը
152. Գտե՛ք 60 թվի բոլոր բաժանարարները։ Լուծումը
153. Քաղաքը զբաղեցնում է 200հա տարածք։ Այն բաժանված է իրար հավասար մակերեսներ ունեցող 80 թաղամասի։ Որքա՞ն է յուրաքանչյուր թաղամասի մակերեսը։ Լուծումը
154. Չորս հաջորդական թվերի գումարը 74 է։ Գտե՛ք այդ թվերը։ Լուծումը
155. Ուղղանկյան լայնությունը 20սմ է, որը նրա երկարության \(\frac{1}{3}\)-ն է։ Գտե՛ք ուղղանկյան մակերեսը։ Լուծումը
159. Երեք գումարելիների գումարը հավասար է 20127-ի: Գումարելիներից մեկը ամենամեծ քառանիշ թիվն է, մեկը` ամենափոքր վեցանիշ թվի և ամենամեծ հնգանիշ թվի տարբերությունը: Գտե՛ք երրորդ գումարելին: Լուծումը
160. Գրե՛ք n-ի այն արժեքները, որոնց դեպքում \(\frac{9}{n}\) կոտորակն անկանոն է, և այն արժեքները, որոնք դեպքում \(\frac{6-n}{4}\) կոտորակը կանոնավոր է: Լուծումը
∏. Շունը հետապնդում է նապաստակին, որը նրանից 150 ոտնաչափ հեռու է գտնվում։ Շունը 9 ոտնաչափ երկարությամբ ցատկ է կատարում ամեն անգամ, երբ նապաստակը ցատկում է 7 ոտնաչափ։ Քանի՞ ցատկ պիտի անի շունը` նապաստակին հասնելու համար։ Լուծումը
171. Գրադարակում կա 60 գիրք։ Այդ գրքերի \(\frac{2}{3}\)-ը ամուր կազմով է։ Ամուր կազմով քանի՞ գիրք կա գրադարակում։ Լուծումը
172. Գնացքի մի վագոնում 36 ուղևոր կա, իսկ մյուսում՝ դրա \(\frac{5}{6}\)-ը։ Ընդամենը քանի՞ ուղևոր կա այդ երկու վագոններում։ Լուծումը
173. Հեռուստաաշտարակն ունի 420մ բարձրություն և կազմված է երեք մասից։ Առաջին մասի բարձրությունն աշտարակի բարձրության \(\frac{3}{7}\)-ն է, իսկ երկրորդը՝ \(\frac{1}{4}\)-ը։ Ի՞նչ բարձրություն ունի աշտարակի երրորդ մասը։ Լուծումը
174. Մրցավազքն անցկացվում էր 25կմ երկարությամբ օղակաձև ճանապարհին ։ Յուրաքանչյուր մեքենա մինչև վերջնագծին հասնելը 20 անգամ պիտի անցներ այդ ճանապարհը։ Մեքենաներից մեկին մինչև վերջնագիծը մնում էր անցնելու ամբողջ ճանապարհի \(\frac{1}{5}\)-ը։ Քանի՞ կիլոմետր էր անցել մեքենան։ Լուծումը
175. Բասկետբոլիստը խաղի ընթացքում վաստակել է 36 միավոր, որ թիմի վաստակած միավորների \(\frac{2}{5}\)-ն է։ Քանի՞ միավոր է վաստակել թիմը։ Լուծումը
176. Աշխատանքի երկրորդ օրը խառատը մշակել է առաջին օրը մշակած մանրակների քանակի \(\frac{8}{15}\)-ը։ Ընդամենը քանի՞ մանրակ է մշակել խառատը այդ երկու օրում, եթե երկրորդ օրը նա մշակել է 64 մանրակ։ Լուծումը
177. Ավազանում 600 մ3 ջուր կար։ Դրանից 125 մ3-ը արտահոսեց։ Ավազանում եղած ջրի ո՞ր մասն արտահոսեց։ Լուծումը
178. Գրադարանում կա 54600 գեղարվեստական և 8400 գիտական գիրք։ Քանի՞ անգամ է գրադարանում եղած գեղարվեստական գրքերի քանակն ավելի գիտականների քանակից։ Լուծումը
179. Նախատեսված էր, որ գործարանը մեկ տարում պիտի թողարկեր 12500 մեքենա։ Գործարանը նախատեսված աշխատանքը կատարեց 114%-ով։ Նախատեսվածից քանի՞ մեքենայով ավելի թողարկեց գործարանը։ Լուծումը
180. Պահեստում 2000կգ մթերք կար։ Առաջին օրը պահեստից տարան ամբողջ մթերքի 40%-ը, երկրորդ օրը՝ մնացածի 30%-ը։ Քանի՞ կիլոգրամ մթերք մնաց պահեստում։ Լուծումը
181. Գտե՛ք թիվը, եթե հայտնի է, որ նրա`ա) 20%-ը հավասար է 125-ի, գ) 110%-ը հավասար է 770-ի, բ) 35%-ը հավասար է 140-ի, դ) \(\frac{7}{10}\)%-ը հավասար է \(\frac{7}{25}\)-ի։ Լուծումը
182. Ցորենն աղալիս ստացվում է նրա զանգվածի 75%-ի չափ ալյուր։ Որքա՞ն ցորեն պետք է աղալ 375 կգ ալյուր ստանալու համար։ Լուծումը
183. Ուղղանկյան երկարությունը 18սմ է, որ նրա լայնության 120%-ն է։ Գտե՛ք ուղղանկյան պարագիծը։ Լուծումը
184. Աղջիկները դասարանի աշակերտների ամբողջ քանակի 52%-ն են։ Դասարանում կա 12 տղա։ Ընդամենը քանի՞ աշակերտ կա դասարանում։ Լուծումը
185. Որոշե՛ք, թե տրված թվերից առաջինը երկրորդի քանի տոկոսն է. ա) 5 և 100, 25 և 125, գ) 28 և 140, դ) 800 և 160, ե) \(\frac{4}{5}\) և 40, զ) 5\(\frac{3}{5}\) և 92։ Լուծումը
186. Ապրանքի գինը 2000 դրամից բարձրացել է մինչև 2500 դրամ։ Քանի՞ տոկոսով է բարձրացել ապրանքի գինը։ Լուծումը
187. Ճանապարհներին վթարների քանակը տարեկան 1500-ից նվազել է մինչև 1200։ Քանի՞ տոկոսով է նվազել վթարների քանակը։ Լուծումը
188. 80 թիվը բաժանե՛ք երկու մասի 3։5 հարաբերությամբ։ Լուծումը
189. Տրված են երկու թվեր։ Նրանցից ո՞րն է ավելի մեծ և որքանո՞վ է մեծ, եթե առաջին թվի 6%-ը հավասար է 18-ի, իսկ երկրորդ թվի 8%-ը՝ 16-ի։ Լուծումը
190. C կետը բաժանում է AB հատվածը AC և CB հատվածների, որոնց երկարությունները հարաբերում են այնպես, ինչպես 3։4։ Գտե՛ք այդ հատվածների երկարությունները, եթե AB հատվածի երկարությունը 28սմ է։ Լուծումը
191․ Հիմնարկի մի բաժնում կա 5 աշխատակից։ Բաժնի վարիչը 56 տարեկան է, նրա տեղակալը՝ 52 տարեկան։ Մյուս աշխատակիցների տարիքներն են` 60, 27 և 25։ Որքա՞ն է բաժնի աշխատակիցների միջին տարիքը։ Լուծումը
192. \(\frac{3}{4}\) կոտորակի համարիչին և հայտարարին գումարել են 7։ Ո՞րքանով է ստացված կոտորակը \(\frac{3}{4}\)-ից մեծ։ Լուծումը
193. Հետևյալ պնդումներից որո՞նք են ճիշտ. ա) Երկու կանոնավոր կոտորակների գումարը կանոնավոր կոտորակ է։ բ) Անկանոն կոտորակի և կանոնավոր կոտորակի տարբերությունը կանոնավոր կոտորակ է։ գ) Երկու կանոնավոր կոտորակների արտադրյալը կանոնավոր կոտորակ է։ դ) Կանոնավոր կոտորակի և անկանոն կոտորակի արտադրյալը կանոնավոր կոտորակ է։ Լուծումը
194. Մի թիվը 5 անգամ մեծ է մյուսից։ Գտե՛ք այդ թվերը, եթե դրանց գումարը հավասար է 60-ի։ Լուծումը
196. 100 մ վազքում հաղթողի ցուցանիշը \(10\frac{3}{20}\)վ է։ Ինչպիսի՞ն են վազքի երկու մյուս մասնակիցների արդյունքները, եթե նրանցից առաջինը վերջնագծին է հասել հաղթողից \(\frac{3}{50}\)վ ուշ, իսկ երկրորդը՝ առաջինից \(\frac{3}{100}\)վ շուտ։ Լուծումը
198. Ունենք 1 սմ երկարությամբ 42 ձողիկ։ Հնարավո՞ր է արդյոք այդ ձողիկներով կազմել 11 սմ կողմով քառակուսի կամ 12 սմ և 9 սմ կողմերով ուղղանկյուն։ Լուծումը
199. Եթե 8 միանման ավտոբուսներից յուրաքանչյուրում ավելացվի 18 տեղ, ապա բոլոր ավտոբուսներում կտեղավորվի 496 մարդ: Քանի՞ տեղ կա յուրաքանչյուր ավտոբուսում: Լուծումը
201. A և B կետերի հեռավորությունը 540 կմ է: A-ից B գնացող գնացքը, ընթանալով 60 կմ/ժ արագությամբ, A-ից դուրս գալուց 7 ժամ անց`ժամը 21.50-ին, հասավ ճանապարհին գտնվող C կայարանը: Այդ նույն ժամին C հասավ մի գանցք, որը B-ից դուրս էր եկել 18.50-ին: Ինչքա՞ն էր երկրորդ գնացքի արագությունը: Լուծումը
Ω. Թագավորն ուներ մի խելացի խորհրդական, որը երկար ժամանակ ծառայում էր նրան։ Թագավորը ձանձրացել էր խորհրդականից և որոշել էր հեռացնել նրան պալատից։ Մի անգամ նրանք զբոսնում էին սպիտակ և գորշ քարերով ծածկված ծովափին։ Թագավորը, տոպրակի մեջ երկու սպիտակ քար գցելով, ասաց խորհրդականին.
- Տոպրակում մի գորշ և մի սպիտակ քար կա։ Առանց նայելու՝ հանի՛ր դրանցից մեկը. եթե հանես սպիտակ քարը, ապա կհեռանաս պալատից։ Եթե հանես գորշ քարը, ապա կմնաս։ Խորհրդականը նկատել էր, որ երկու քարերն էլ սպիտակ էին, և հասկացել էր, որ թագավորն ուզում է ազատվել իրենից։ Այնուամենայնիվ, նա կարողացավ գտնել ելքը և շարունակեց իր ծառայությունը։ Ինչպե՞ս նա վարվեց։ Լուծումը
219. Բանվորը պիտի պատրաստեր 80 մանրակ։ Հերթափոխի վերջում նա նախատեսված աշխատանքը կատարել էր 130%ով։ Քանի՞ մանրակ էր պատրաստել բանվորը։ Լուծումը
220. Համաձուլվածքը բաղկացած է 25% կապարից և 75% երկաթից։ Քանի՞ կիլոգրամ կապար և քանի՞ կիլոգրամ երկաթ պետք է վերցնել 15 կգ այդպիսի համաձուլվածք ստանալու համար։ Լուծումը
221. Դպրոցում կա 480 աշակերտ։ Նրանց 35%ը մասնակցել է մարզական մրցումներին։ Աղջիկները մրցումների մասնակիցների 25%-ն են։ Քանի՞ աղջիկ է մասնակցել մրցումներին։ Լուծումը
226. Շոգենավը գետի հոսանքին հակառակ ուղղությամբ լողալիս 144կմ-ն անցնում է 8 ժամում: Որքա՞ն է շոգենավի արագությունը չհոսող ջրում, եթե լաստը այդ նույն ճանապարհն անցնում է 36 ժամում: Լուծումը
249. Շախմատային մրցաշարում 120 խաղերից 42-ն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։ Ոչ-ոքիների քանակը խաղերի ընդհանուր քանակի քանի՞ տոկոսն է։ Լուծումը
250. Դասարանում կա 25 աշակերտ։ Կիսամյակի ընթացքում նրանցից 7-ը դասերից ուշացել են 14-ական անգամ, 6-ը` 7-ական անգամ, իսկ մնացած աշակերտների մասին հայտնի է, որ նրանց ուշացումների քանակները նույնն են։ Քանի՞ անգամ է դասերից ուշացել նրանցից յուրաքանչյուրը, եթե դասարանի բոլոր աշակերտների ուշացումների միջին քանակը 7 է։ Լուծումը
252. Գետի հոսանքի արագությունը 2\(\frac{1}{2}\)կմ/ժ է։ Որքանո՞վ է գետի հոսանքի ուղղությամբ նավակի ընթացքի արագությունը մեծ հոսանքին հակառակ ուղղությամբ ընթացքի արագությունից։ Լուծումը
253. Վերցված է մի բնական թիվ։ Եթե նրան գումարենք 15 և ստացված գումարը բազմապատկենք 4-ով, ապա կստացվի 80։ Ո՞րն է այդ թիվը։ Լուծումը
256. Առաջին տրակտորը կարող է վարել դաշտը 15 օրում, իսկ երկրորդը՝ 10 օրում։ Միասին աշխատելով՝ տրակտորները քանի՞ օրում կարող են վարել դաշտը։ Լուծումը
272. Մեքենայի բաքի տարողությունը 80լ է: Քանի՞ լիտր բենզին կա բաքում, եթե լցրել են նրա 45%-ը: Լուծումը
273. 11000 դրամով ապրանք են գնել և նախատեսում են 15% շահույթ ստանալ: Դրա համար ի՞նչ գնով պետք է վաճառել ապրանքը: Լուծումը
274. Երկու բրիգադ պիտի ցանեին 650 հա մակերեսով դաշտը։ Առաջին օրը առաջին բրիգադը ցանեց 40 հա, ինչը նրա աշխատանքի 10%-ն է, իսկ երկրորդն այդ նույն օրը ցանեց 25 հա։ Իր համար նախատեսված աշխատանքի քանի՞ տոկոսը կատարեց երկրորդ բրիգադը։ Լուծումը
275. Գրե՛ք որևէ եռանիշ թիվ, որը 4, 5 և 3 թվերի բազմապատիկ է։ Լուծումը
276. Գտե՛ք բոլոր միանիշ թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։ Լուծումը
279. Մի քաղաքից մյուսը հասնելու համար մեքենան ծախսել է 30լ բենզին, իսկ մոտոցիկլետը՝ 10\(\frac{1}{2}\)-լ։ Քանի՞ տոկոսով է մոտոցիկլետի ծախսած բենզինը պակաս մեքենայի ծախսածից։ Լուծումը
280. Մեքենան առաջին ժամում անցել է ճանապարհի \(\frac{1}{3}\)-ը, երկրորդ ժամում՝ \(\frac{2}{7}\)-ը։ Ճանապարհի ո՞ր մասն է նրան մնում անցնելու։ Լուծումը
296. 9 տ երկաթի հանքաքարից ստանում են 5 տ երկաթ։ Որքա՞ն երկաթ կստանան 54 տ հանքաքարից։ Լուծումը
297. Թիվը բազմապատկել են 3-ով։ Ստացված արտադրյալը քանի՞տոկոսով է մեծ տրված թվից։ Լուծումը
298. Ապրանքի գինը նախ իջեցվել է 15%-ով, ապա՝ ևս 10%-ով։ Որքա՞ն է դարձել ապրանքի գինը, եթե սկզբնական գինը եղել է 5000 դրամ։ Լուծումը
299. Դպրոցի տասներորդ դասարանցիներից գերազանցիկ են 15-ը, որ նրանց 20%-ն է։ Ընդամենը քանի՞ աշակերտ կա տասներորդ դասարաններում։ Լուծումը
303. Երկու թվերի գումարը 81 է, իսկ տարբերությունը՝ 17։ Գտե՛ք այդ թվերը։ Լուծումը
304. Մեքենան քաղաքից գնաց գյուղ և վերադարձավ ուրիշ ճանապարհով, որը 14կմ-ով կարճ էր առաջինից։ Մեքենան անցավ ընդամենը 64կմ։ Գտե՛ք յուրաքանչյուր ճանապարհի երկարությունը։ Լուծումը
&. Շենքի N 11, N 24 և N 37 բնակարաններում ապրում էին երեք կատու՝ սպիտակ, սև և շիկամազ։ N 11 և N 24 բնակարաններում սև կատուն չէր ապրում։ Սպիտակ կատուն ապրում էր ոչ N 11 բնակարանում։ Կատուներից որը ո՞ր բնակարանում էր ապրում։ Լուծումը
316. Տուփում կա 10 կոնֆետ: Նրանցից 9-ը կարմիր թղթով են, մեկը` կապույտ: Տուփից, առանց նայելու, հանում են մեկ կոնֆետ: Կարելի՞ է արդյոք նախապես ասել, թե այն ինչ գույնի կլինի: Ի՞նչ երկու պատահական իրադարձություններ կարող են տեղի ունենալ: Լուծումը
317. Քանի՞ ելք ունի խաղոսկրը նետելու պատահական փորձը: Լուծումը
318. Զամբյուղում կան կարմիր, դեղին և կանաչ խնձորներ: Զամբյուղից մի խնձոր են հանում: Ի՞նչ ելքեր ունի այդ պատահական փորձը: Լուծումը
319. Քանի՞ ելք ունի այն պատահական փորձը, երբ միաժամանակ նետվում է երկու մետաղադրամ: Լուծումը
325. Գտե՛ք թիվը, եթե՝ ա) այն 11-ի բաժանելիս ստացվում են 5 քանորդը և 9 մնացորդը. բ) այն 8-ի բաժանելիս ստացվում են 26 քանորդը և 6 մնացորդը։ Լուծումը
326. Եռանկյան կողմերի երկարությունները համեմատական են 6, 7, 9 թվերին։ Գտե՛ք եռանկյան կողմերի երկարությունները, եթե նրանցից ամենափոքրն ունի 12 սմ երկարություն։ Լուծումը
328. Գետի հոսանքի արագությունը 2կմ/ժ է։ Նավակը, որի սեփական արագությունը 17կմ/ժ է, 3 ժ լողացել է գետի հոսանքի ուղղությամբ և 4ժ՝ հոսանքին հակառակ։ Քանի՞ կիլոմետր է անցել նավակը։ Լուծումը
329. Արհեստանոցը պիտի 40 օրում պատրաստեր 3200 ծխնի։ Սակայն արհեստանոցը 1 օրում 20 ծխնիով ավելի էր պատրաստում, քան նախատեսված էր։ Ժամկետից քանի՞ օր շուտ կատարվեց պատվերը։ Լուծումը
330. Մեքենագրուհին մեքենագրել է գրքի առաջին մասը, որ գրքի 25%-ն է։ Քանի՞ էջ կա գրքում, եթե նրա առաջին գլխում կա 90 էջ, որ առաջին մասի 75%-ն է։ Լուծումը
334. Մետաղադրամը գցել են 15 անգամ։ «Զինանիշը» ընկել է 7 անգամ։ Ինչի՞ են հավասար «զինանիշ» ընկնելու և «թիվ» ընկնելու հաճախականությունները։ Լուծումը
335. Խաղոսկրը գցել են 17 անգամ։ 1, 2, 3, 5, 6 թվերը բացվել են համապատասխանաբար 3, 2, 4, 4, 1 անգամ։ Ինչի՞ է հավասար 4 բացվելու հաճախականությունը։ Լուծումը
338. Դուք վերցնում եք մի թերթիկ 150 համարակալված թերթիկների տրցակից։ Ինչի՞ է հավասար այն բանի հավանականությունը, որ վերցված թերթիկի համարը կլինի 99։ Լուծումը
339. Հայտնի է, որ 100 լամպից 5-ը խոտան են լինում։ Որքա՞ն է խոտան լամպ գնելու հավանականությունը։ Լուծումը
310․ 340․ Խաղոսկրը գցելիս որքա՞ն է կենտ թիվ բացվելու հավանականությունը։ Լուծումը
341. Դպրոցում քննություն է։ Սեղանին 20 հարցատոմս է դրված։ Աշակերտը չի սովորել միայն մեկ հարցատոմսի հարցերը և շատ է ուզում, որ իրեն այդ հարցատոմսը չընկնի։ Ինչի՞ է հավասար այն բանի հավանականությունը, որ նա երջանիկ հարցատոմս կվերցնի։ Լուծումը
342. Զամբյուղում կա 2 կանաչ և 3 կարմիր խնձոր։ Զամբյուղից մեկ պատահական խնձոր են վերցնում։ Ի՞նչ հավանականություն կա, որ այդ խնձորը՝ ա) կարմիր է, բ) կանաչ է, գ) դեղին է։ Լուծումը
343. Եղանակի կանխատեսման համաձայն՝ հուլիսին 3 անձրևոտ օր է լինելու։ Որքա՞ն է հավանականությունը, որ հուլիսի 14-ը արևոտ օր կլինի։ Լուծումը
344. Տուփում կա 8 կարմիր, 8 սպիտակ և 4 սև գնդիկ: Տուփից հանում են մի պատահական գնդիկ: Որքա՞ն է այն բանի հավանականությունը, որ գնդիկը կլինի`ա) սպիտակ, բ) սև, գ) կարմիր: Լուծումը
347. 120 թվի քանի՞ տոկոսն է 150 թիվը։ 150 թվի քանի՞ տոկոսն է 120 թիվը։ Լուծումը
348. 30սմ երկարությամբ հատվածը բաժանե՛ք երկու հատվածների, որոնց երկարությունները հարաբերում են այնպես, ինչպես 2։3։ Լուծումը
349. Գտե՛ք երկու շրջանագծերի իրարից ամենահեռու և իրար ամենամոտ կետերի հեռավորությունները, եթե շրջանագծերի շառավիղները 4սմ և 5սմ են, իսկ նրանց կենտրոնների հեռավորությունը 12սմ է։ Լուծումը
350. Ո՞ր թվանշանն է պետք ձախից և աջից կցագրել 23 թվին, որպեսզի ստացված քառանիշ թիվը՝ ա) բաժանվի 3-ի, բ) բաժանվի 9-ի։ Լուծումը
351. Ճի՞շտ են արդյոք հետևյալ պնդումները. ա) Երկու զույգ թվեր չեն կարող փոխադարձաբար պարզ լինել։ բ) Զույգ թիվը և կենտ թիվ փոխադարձաբար պարզ են։ Լուծումը
352. Ճի՞շտ է արդյոք, որ երկու զույգ և մեկ կենտ թվերի գումարը կենտ թիվ է։ Լուծումը
353. Մի արկղում 20\(\frac{1}{2}\)-կգ-ով ավելի դեղձ է եղել, քան մյուսում։ Առաջին արկղից 10\(\frac{1}{4}\)- կգ դեղձ դրել են երկրորդի մեջ։ Ո՞ր արկղում ավելի շատ դեղձ կա և որքանո՞վ ավելի։ Լուծումը
354. Զբոսաշրջիկը 6 ժամ հեծանիվով գնացել է 20կմ/ժ արագությամբ և մի քանի ժամ ավտոբուսով ՝ 50կմ/ժ արագությամբ։ Քանի՞ ժամ է զբոսաշրջիկը գնացել ավտոբուսով, եթե անցել է ընդամենը 320կմ։ Լուծումը
371. Միաժամանակ նետել են երկու խաղոսկր։ Քանի՞ հնարավոր ելք ունի այդ պատահական փորձը։ Լուծումը
372. Միաժամանակ նետել են երկու մետաղադրամ։ Ինչի՞ է հավասար նույն նիշերի ընկնելու հավանականությունը։ Լուծումը
374. Բանկն ամեն ամիս յուրաքանչյուր հաշվի ավելացնում է 3%։ Ի՞նչ գումար կլինի հաշվում երկու ամիս անց, եթե սկզբում եղել է 150000 դրամ։ Լուծումը
377. A և B քաղաքներից միաժամանակ իրար ընդառաջ դուրս են եկել երկու մեքենաներ։ Առաջին մեքենայի արագությունը 60կմ/ժ է, երկրորդինը՝ 10կմ/ժ-ով ավելի։ Քանի՞ ժամ անց նրանք կհանդիպեն, եթե քաղաքների հեռավորությունը 260կմ է։ Լուծումը
378. A և B կետերի հեռավորությունը 390կմ է։ Երկու ավտոմեքենաներ միաժամանակ դուրս են գալիս A կետից և շարժվում դեպի B կետը։ Հասնելով B կետը՝ նրանք անմիջապես վերադառնում են A կետը։ B կետից ի՞նչ հեռավորության վրա մեքենաները կհանդիպեն, եթե առաջին մեքենայի արագությունը 80կմ/ժ է, իսկ երկրորդինը՝ 50կմ/ժ։ Լուծումը
379. Կոշիկի խանութում մեկ շաբաթում վաճառվել էր 20 զույգ կոշիկ` զույգը 25000 դրամով: Շրջանառությունը մեծացնելու համար այդ կոշիկների գինն իջեցրին 2000 դրամով և հաջորդ շաբաթ 10 զույգով ավելի վաճառեցին: Հաջողվե՞ց արդյոք ավելացնել շահույթը, եթե կոշիկները ձեռք էին բերվել զույգը 21000 դրամով: Լուծումը
401. Համաձուլվածքը կազմված է կապարից և երկաթից, որոնց զանգվածները հարաբերում են այնպես, ինչպես 2։7։ Որքա՞ն կապար և որքա՞ն երկաթ է պարունակում այդպիսի համաձուլվածքի կտորը, եթե նրա զանգվածը 3600 գ է։ Լուծումը
402. Երկու բանվոր, միասին աշխատելով, կարող են աշխատանքը կատարել 12 օրում։ Քանի՞ օրում նրանցից առաջինը միայնակ կկատարի այդ աշխատանքը, եթե երկրորդն այն կատարում է 18 օրում։ Լուծումը
403. Առագաստանավն անցել է նախ 120 կմ, ապա՝ դրա \(\frac{1}{4}\)-ը, որից հետո՝ արդեն անցածի \(\frac{2}{3}\)-ը։ Առագաստանավի անցած ամբողջ ճանապարհը 40կմ-ով ավելին է, քան մնացած ճանապարհի կեսը։ Ընդամենը որքա՞ն ճանապարհ պիտի անցնի առագաստանավը։ Լուծումը
404. Մաթեմատիկական օլիմպիադայում մասնակիցներին առաջադրվել էր 6 խնդիր։ Յուրաքանչյուր լուծված խնդրի համար մասնակիցը ստանում էր 7 միավոր, իսկ յուրաքանչյուր չլուծված խնդրի համար նրա վաստակած միավորներից հանվում էր 3 միավոր։ Քանի՞ խնդիր էր լուծել օլիմպիադայի մասնակիցը, որը հավաքել էր 22 միավոր։ Լուծումը
405. 42000լ տարողությամբ ջրի բաքը առաջին պոմպը լցնում է 70 ժամում, երկրորդը`52\(\frac{1}{2}\) ժամում: Քանի՞ ժամում կլցվի բաքը, եթե երկու պոմպերն աշխատեն միաժամանակ: Լուծումը
Ω. Մի մարդ սուրճով լի գավաթից խմեց կեսը և այնքան կաթ ավելացրեց, որ գավաթը լցվի։ Ապա նա այդ գավաթից խմեց \(\frac{1}{3}\)-ը և դարձյալ լցրեց գավաթը՝ կաթ ավելացնելով։ Ապա նա խմեց \(\frac{1}{6}\)-ը և նորից կաթով լցրեց գավաթը։ Դրանից հետո նա մինչև վերջ խմեց գավաթի պարունակությունը։ Ի՞նչ ավելի շատ խմեց այդ մարդը՝ սո՞ւրճ, թե՞ կաթ։ Լուծումը
436. Խանութում գործվածքի իրար հավասար երկու կտորներ կային: Երբ առաջին կտորից վաճառեցին 16 մ, իսկ երկրորդից` 28 մ, առաջինում 3 անգամ ավելի գործվածք մնաց, քան երկրորդում: Սկզբում քանի՞ մետր գործվածք կար յուրաքանչյուր կտորում: Լուծումը
437. Պահանջվում է պատրաստել սպիրտի և ջրի խառնուրդ, որում ջուրը և սպիրտը ունեն 1։4 հարաբերությունը։ Քանի՞ լիտր ջուր և քանի՞ լիտր սպիրտ պետք է վերցնել 10լ այդպիսի խառնուրդ ստանալու համար։ Լուծումը
438. 25 ուսանողներից յուրաքանչյուրը «գերազանց» գնահատական ունի կա՛մ միայն մաթեմատիկայից, կա՛մ միայն ֆիզիկայից, կա՛մ միաժամանակ այդ երկու առարկաներից։ Հայտնի է, որ մաթեմատիկայից «գերազանց»գնահատական ունեն 18 ուսանողներ, իսկ ֆիզիկայից՝ 20։ Քանի՞ ուսանող երկու առարկաներից էլ «գերազանց» գնահատական ունի։ Լուծումը
460. Մեքենայի բաքի \(\frac{7}{10}\)-ը լցնելու համար պահանջվում է 50 վայրկյան: Բաքի ո՞ր մասը կլցվի 1 րոպեում: Լուծումը
461. Քանի՞տոկոսով կփոքրանա քառակուսու մակերեսը, եթե նրա կողմը փոքրացնենք 20%-ով։ Լուծումը
462. Ոսկերիչը 30 ոսկե մատանի պատրաստելու պատվեր ստացավ: Պահանջված ժամկետում նա հասցրեց պատրաստել միայն 24 մատանի: Քանի տոկոսով կատարեց ոսկերիչը պատվերը: Քանի՞ տոկոսով նա թերակատարեց պատվերը։ Լուծումը
463. Թիվը փոքրացրել են 20%-ով։ Քանի՞ տոկոսով պետք է մեծացնել ստացված թիվը, որպեսզի նորից ստացվի տրված թիվը։ Լուծումը
488. Աղաջրում յուրաքանչյուր 50 մաս ջրին ընկնում է 3 մաս աղ։ Քանի՞ գրամ աղ կա 3710 գ աղաջրում։ Լուծումը
489. Լաստը գետի հոսանքով 8 ժամում լողում է 24կմ։ Քանի՞ ժամում նույն հեռավորությունը գետի հոսանքին հակառակ ուղղությամբ կանցնի նավակը, որի արագությունը չհոսող ջրում 7կմ/ժ է։ Լուծումը
492. Երկու բրիգադ միաժամանակ սկսեցին փորել 225մ երկարությամբ թունելը՝ շարժվելով իրար ընդառաջ։ Առաջին բրիգադը մեկ օրում \(\frac{1}{2}\)մ-ով ավելի էր անցնում, քան մյուսը։ Մեկ օրում քանի՞ մետր էր փորում բրիգադներից յուրաքանչյուրը, եթե հայտնի է, որ նրանք հանդիպեցին աշխատանքը սկսելուց 50 օր հետո։ Լուծումը
493. Անհրաժեշտ էր կազմել 1920 գիրք: Կազմարարներից մեկը կարող էր այդ աշխատանքը կատարել 16 օրում, մեկ ուրիշը` 24 օրում, երրորդը` 48 օրում: Քանի՞ օրում նրանք կավարտեին աշխատանքը, եթե աշխատեին միասին: Լուծումը
522. Խնայբանկը յուրաքանչյուր ավանդին տարեկան ավելացնում է նրա 15%-ը։ Երկու տարի անց ի՞նչ գումար գրանցված կլինի ավանդատուի հաշվում, եթե նա բանկին հանձնի 200000 դրամ։ Լուծումը
523. A կետից դեպի B կետն է ուղևորվել բեռնանավը, որի արագությունը 8կմ/ժ է։ 8 ժ հետո նույն երթուղիով ուղևորվել է շոգենավը, որի արագությունը 24կմ/ժ է։ Որքա՞ն է A և B կետերի հեռավորությունը, եթե շոգենավը B կետն է հասել բեռնանավից 16 ժ շուտ։ Լուծումը
526. Խանութ են բերել 96 կարմիր և կապույտ գնդակներ։ Այդ գնդակները դասավորել են խմբերով այնպես, որ յուրաքանչյուր 12 կապույտ գնդակի հետ դրվել է 4 կարմիր գնդակ։ Մեկ շաբաթ հետո 135 այդպիսի գնդակներ էլ են բերել։ Դրանք նույնպես բաժանել են խմբերի, որոնցում յուրաքանչյուր 9 կապույտ գնդակի հետ դրվել է 6 կարմիր գնդակ։ Ընդամենը քանի՞ կարմիր և քանի՞ կապույտ գնդակ է բերվել խանութ։ Լուծումը
527. Երեք գրքի համար վճարել են 4000 2000 դրամ։ Առաջին գրքի գինը բոլոր գրքերի արժեքի 20%-ն է։ Մյուս երկու գրքերի գների հարաբերությունը հավասար է 9 և 7 թվերի հարաբերությանը։ Ի՞նչ արժե գրքերից յուրաքանչյուրը։ Լուծումը
581. 12 մ երկարություն, 10 մ լայնություն և 5 մ բարձրություն ունեցող մարագը \(\frac{3}{4}\)-ով լցրել են փայտով։ Քանի՞ անգամ են գնացել փայտ բերելու, եթե ամեն անգամ փայտը բերվել է 2 բեռնատարներով` յուրաքանչյուրում 15 մ3 փայտ։ Լուծումը
582. Գնել են պարտերի և օթյակի 12-ական տոմսեր։ Բոլոր տոմսերի համար վճարել են 36000 դրամ։ Ի՞նչ արժե պարտերի տոմսը, եթե այն օթյակի տոմսից 1000 դրամով թանկ է։ Լուծումը
583. Տուփում կա 6 կարմիր և 4 սպիտակ գնդիկ: Նրանցից վերցնում են պատահական մեկը: Ինչքա՞ն է հավանականությունը, որ այն կարմիր կլինի: Լուծումը
584. 100 գ աղը լուծել են \(1\frac{9}{{10}}\) լ ջրում։ Որոշե՛ք աղի տոկոսը ստացված լուծույթում (հաշվի՛ առեք, որ 1 լ ջրի զանգվածը 1կգ է)։ Լուծումը
609. Քաղաքից դուրս եկավ մի մեքենա, որի արագությունը 80կմ/ժ էր։ \(\frac{3}{4}\) ժ հետո նրա հետևից շարժվեց մեկ ուրիշ մեքենա, որի արագությունը 90կմ/ժ էր։ Քաղաքից դուրս գալուց ինչքա՞ն ժամանակ անց երկրորդ մեքենան առաջինից 20կմ առաջ անցած կլինի։ Լուծումը
610. Խանութ բերեցին երկու արկղ սառեցրած ձուկ, ընդ որում առաջին արկղում 15կգ-ով ավելի ձուկ կար, քան երկրորդում: Առաջին արկղն արժեր 90000 դրամ, երկրորդը` 60000 դրամ: Քանի՞ կիլոգրամ ձուկ կար յուրաքանչյուր արկղում: Լուծումը
621. Տասնվեց հարկանի շենքի երկու հարևան մուտքերի վերելակները կանգնած էին 12-րդ հարկում։ Մի վերելակը նախ բարձրացավ 2 հարկ, ապա իջավ 5 հարկ։ Մյուս վերելակը նախ իջավ 5 հարկ, ապա բարձրացավ 2 հարկ։ Ո՞ր հարկերում կանգնած կլինեն վերելակները։ Լուծումը
622. Տրված են 15, –16, 15 թվերը։ Ճի՞շտ է արդյոք, որ ցանկացած երկու հարևան թվերի գումարը բացասական թիվ է, իսկ բոլոր երեք թվերի գումարը` դրական։ Լուծումը
623. Բերե՛ք այնպիսի երեք թվերի օրինակ, որոնց գումարը բացասական թիվ է, իսկ ցանկացած երկու հարևան թվերի գումարը` դրական: Լուծումը
631. Գեղջկուհին ջրհորից ջուր հանելու համար դույլը 10 վայրկյանում իջեցնում է ջրհորի մեջ 90 սմ/վ արագությամբ։ Որքա՞ն է տևում ջրհորից մեկ դույլ ջուր վերցնելը, եթե գեղջկուհին ջրով լի դույլը բարձրացնում է 60սմ/վ արագությամբ, և 12 վ էլ անհրաժեշտ է, որ դույլը լցվի։ Լուծումը
632. Երեք մեքենաներ, հավասար քանակներով ուղերթեր կատարելով, պահեստ են բերել 324 տ բեռ։ Առաջին մեքենան մեկ ուղերթում տեղափոխել է 5\(\frac{1}{2}\)տ բեռ, երկրորդը՝ 14\(\frac{7}{10}\)տ, երրորդը՝ 20\(\frac{3}{10}\)տ։ Ընդամենը քանի՞ տոննա բեռ է տեղափոխել մեքենաներից ամեն մեկը։ Լուծումը
683. Գնացքը 3 ժամում անցավ 250կմ։ Առաջին ժամում այն անցավ ճանապարհի 40%-ը, երկրորդ ժամում՝ մնացածի 40%-ը։ Քանի՞ կիլոմետր անցավ գնացքը երրորդ ժամում։ Լուծումը
684. Ավտոբուսի արագությունը մեքենայի արագության \(\frac{5}{7}\)-ն է։ Ինչքա՞ն է մեքենայի արագությունը, եթե ավտոբուսի արագությունը նրանից փոքր է 30կմ/ժ-ով։ Լուծումը
687. Գնել են երկու տեսակի կոնֆետներ` վճարելով ընդամենը 6500 դրամ։ Առաջին տեսակի կոնֆետից, որի 1 կիլոգրամն արժե 2200 դրամ, գնել են 2 կգ։ Մնացած գումարով գնել են երկրորդ տեսակի կոնֆետներ՝ 1 կիլոգրամը 700 դրամով։ Երկրորդ տեսակի քանի՞ կիլոգրամ կոնֆետ են գնել: Լուծումը
688. Կառքի առջևի անիվը 96 պտույտ է կատարում, երբ հետևի անիվը կատարում է 64 պտույտ: Որքա՞ն է հետևի անիվի շրջագծի երկարությունը, եթե առջևի անիվինը 2 մ է: Լուծումը
761. Երեք ապրանքատար վագոններով տեղափոխում էին 1450 արկղ բեռ։ Ճանապարհին առաջին վագոնից 75 արկղ տեղափոխեցին երկրորդը, 45 արկղ՝ երրորդը։ Այն բանից հետո, երբ կայարաններից մեկում երրորդ վագոնից իջեցրին 250 արկղ, բոլոր երեք վագոններում եղած արկղերի քանակները հավասարվեցին։ Սկզբում քանի՞ արկղ կար վագոններից յուրաքանչյուրում։ Լուծումը
764. Դպրոցի աշակերտներից 15-ը գերազանցիկ են: Դա դպրոցի բոլոր աշակերտների 5%-ն է: Քանի՞ աշակերտ կա դպրոցում: Լուծումը
767. Շոգենավը, որի սեփական արագությունը 6 անգամ մեծ է գետի հոսանքի արագությունից, հոսանքի ուղղությամբ 3 ժամում անցել է 63կմ։ Գտե՛ք շոգենավի սեփական արագությունը և գետի հոսանքի արագությունը։ Լուծումը
768. Առաջին գործարանում կար 500 բանվոր, իսկ երկրորդում՝ 600։ Երկրորդ գործարանի բանվորների քանակն ավելացավ 35%ով, իսկ երկու գործարանների բանվորների ընդհանուր քանակը՝ 15%ով։ Քանի՞ բանվոր էր աշխատում առաջին գործարանում այդ փոփոխություններից հետո։ Լուծումը
788. Երեք երեխաներ դեղձ էին քաղում։ Առաջինը քաղեց բոլոր քաղված դեղձերի \(\frac{1}{5}\) մասը, երկրորդը՝ մնացածի \(\frac{1}{2}\) մասը, իսկ երրորդը՝ 32 դեղձ։ Ընդամենը քանի՞ դեղձ քաղեցին երեխաները։ Լուծումը
863. Երկու վարպետներ, աշխատելով առանձին, կարող են կատարել նույն աշխատանքը համապատասխանաբար 10 և 12 օրում։ Աշխատանքի ո՞ր մասը կկատարեն վարպետները՝ մեկ օր աշխատելով միասին։ Լուծումը
864. Ունենք 72կգ պղնձի և 8կգ արծաթի համաձուլվածք։ Քանի՞ տոկոս է արծաթը այդ համաձուլվածքում։ Լուծումը
865. Այգում աճում են միայն խնձորենիներ և դեղձենիներ, ընդ որում դեղձենիների քանակը 3 անգամ պակաս է խնձորենիների քանակից։ Այգու բոլոր ծառերի քանի՞ տոկոսն են դեղձենիները։ Լուծումը
866. Երբ ավտոմեքենան անցավ երկու քաղաքների հեռավորության \(\frac{2}{7}\) մասը, նրան մինչև ճանապարհի կեսը մնացել էր անցնելու 27կմ։ Ինչքա՞ն է երկու քաղաքների հեռավորությունը։ Լուծումը
870. Ուղղանկյունանիստի չափումներն են՝ 5սմ, 6սմ, 4սմ։ Գտե՛ք նրա մակերույթի մակերեսը։ Լուծումը
871. Ուղղանկյունանիստի լայնությունը 2 սմ է, երկարությունը՝ 2 սմ-ով ավելի, իսկ բարձրությունը՝ երկարությունից 1 սմ-ով պակաս։Գտե՛ք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը։ Լուծումը
872. Բերե՛ք մակերևույթի նույն մակերեսն ունեցող երկու տարբեր ուղղանկյունանիստների օրինակ։ Լուծումը
874. Կարո՞ղ են արդյոք ուղղանկյունանիստի նիստերի մակերեսների արժեքները լինել այսպիսին. 3 սմ2, 4 սմ2, 5 սմ2, 6 սմ2, 3 սմ2, 2 սմ2: Լուծումը
875. Սենյակի պատերը և առաստաղը ներկելու համար անհրաժեշտ ներկի քանակությունը հաշվելու համար սենյակը պատկերացնում են որպես ուղղանկյունանիստ: Հաշվե՛ք, թե ինչքան ներկ կպահանջվի սենյակը վերանորոգելու համար, եթե նրա լայնությունը 4 մ է, երկարությունը` 6 մ , բարձրությունը՝ 3 մ, իսկ ամեն 1 մ2-ն ներկելու համար պահանջվում է \(\frac{1}{10}\) կգ ներկ: Լուծումը
876. Ունենք 2 սմ կող ունեցող մի խորանարդ։ Քանի՞ քառակուսի սանտիմետրով կավելանա նրա մակերևույթի մակերեսը, եթե նրա կողը մեծացնենք 1 սմ-ով։ Լուծումը
877. Ունենք երկու ուղղանկյունանիստ, որոնցից մեկի չափումներն են՝ 3 սմ, 1 սմ, 6 սմ, մյուսինը՝ 2սմ, 5սմ, 4սմ։ Ո՞ր ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն է ավելի մեծ։ Լուծումը
883. Արկղից, որում կա 7 սպիտակ և 3 կարմիր գնդիկ, առանց նայելու, վերցնում են մի գնդիկ։ Գտե՛ք սպիտակ գնդիկ հանելու հավանականությունը։ Լուծումը
885. Հատվածի երկարությունն է՝ 6սմ-ին գումարած նրա երկարության կեսը։ Գտե՛ք հատվածի երկարությունը։ Լուծումը
886. AB հատվածը C կետով բաժանված է երկու մասի, որոնց միջնակետերի հեռավորությունը 8½ սմ է։ Ինչքա՞ն է AB հատվածի երկարությունը։ Լուծումը
888. Աշակերտը կարդաց 90 էջ, որ գրքի \(\frac{2}{5}\) մասն է։ Քանի՞ էջ կա գրքում։ Լուծումը
889. Նախատեսված է, որ գործարանը 1 ամսում պիտի թողարկի 1000 լվացքի մեքենա։ Սակայն գործարանը պլանը կատարել է 115 %–ով։ Քանի՞ լվացքի մեքենա է թողարկել գործարանը։ Լուծումը
Գտնե՛լ այն բոլոր ծառերի քանակը, որոնք իրարից 5 միավոր հեռավորությամբ տնկված են ուղղանկյունաձև հողամասում, որի կողմերն են՝ 120 միավոր և 70 միավոր։ Էպաֆրոդիտեսի խնդիրը Արցերիուսի ձեռագրից, Հռոմ, VI դ. Լուծումը
895. Երկու ուղղանկյունների երկարություններն իրար հավասար են։ Մեկի լայնությունը 2 ½ սմ է, մյուսինը՝ 3 ¾ սմ։ Երկրորդ ուղղանկյան մակերեսը 6սմ2-ով մեծ է առաջինի մակերեսից։ Գտե՛ք ուղղանկյունների երկարությունները։ Լուծումը
896. Քառակուսին, որի մակերեսը 1 մ2 է, տրոհված է 36 հավասար քառակուսիների։ Ինչքա՞ն է այդպիսի քառակուսու կողմի երկարությունը: Լուծումը
897. Ուղղանկյունը, որի մակերեսը 1 մ2 է, տրոհված է 30 հավասար ուղղանկյունների, որոնց լայնությունը 2 սմ է։ Ինչքա՞ն է այդպիսի ուղղանկյան երկարությունը։ Լուծումը
898. Խորանարդը, որի ծավալը 1մ3 է, բաժանված է 729 հավասար խորանարդիկների։ Ինչքա՞ն է դրանցից յուրաքանչյուրի կողի երկարությունը։ Լուծումը
899. Ուղղանկյունանիստի ծավալը \(8\frac{1}{27}\)մ3 է։ Գտե՛ք այն ուղղանկյունանիստի ծավալը, որն ունի՝
ա) նույն հիմքը և 2 անգամ մեծ բարձրություն, Լուծումը
բ) նույն բարձրությունը և 2 անգամ մեծ երկարություն և լայնություն, Լուծումը
գ) նույն բարձրությունը և հիմքի 2 անգամ մեծ մակերես։ Լուծումը
900. Որոշե՛ք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝ \(3\frac{1}{3}\)սմ, \(4\frac{1}{4}\)սմ, \(5\frac{1}{5}\)սմ։ Գտե՛ք նաև նրա նիստերի մակերեսները և որոշե՛ք, թե նրանցից որի մակերեսն է ամենափոքրը։ Լուծումը
901. Սենյակի ծավալը \(40\frac{1}{4}\)մ3 է, իսկ բարձրությունը՝ \(2\frac{1}{2}\)մ։ Գտե՛ք նրա հատակի մակերեսը։ Լուծումը
902. Ուղղանկյունանիստի ծավալը 60 սմ3 է, լայնությունը՝ \(2\frac{1}{2}\)սմ, բարձրությունը՝ \(3\frac{1}{3}\)սմ։ Այդ ուղղանկյունանիստի բարձրությունը փոքրացրել են 2սմ-ով։ Ինչքա՞ն է ստացված ուղղանկյունանիստի ծավալը։ Լուծումը
903. Շինարարության համար ուղարկվող աղյուսներն ունեն հետևյալ չափերը՝ 20սմ, 15սմ, \(6\frac{1}{2}\) սմ։ Բեռնատար մեքենայի մեջ տեղավորված աղյուսների ծավալը \(7\frac{4}{5}\) մ3 է։ Քանի՞ աղյուս է ուղարկվել շինարարություն։ Լուծումը
907. Նետում են խաղոսկրը։ Ինչի՞ է հավասար երեքի բազմապատիկ թիվ բացվելու հավանականությունը։ Լուծումը
908. Օգտագործելով բեկյալ գծերի հիմնական հատկությունը (բեկյալի երկարությունը մեծ է նրա ծայրակետերը միացնող հատվածի երկարությունից)՝ փորձե՛ք բացատրել, թե ինչու է շրջանագծի տրամագիծը նրա ամենամեծ երկարությունն ունեցող լարը։ Լուծումը
909. Եռանկյան կողմերից մեկը 26սմ է, երկրորդը 3 անգամ փոքր է երրորդից։ Գտե՛ք եռանկյան կողմերը, եթե նրա պարագիծը 62սմ է։ Լուծումը
910. Երկու թվերի գումարը 220 է։ Թվերից մեկը մյուսից 4 անգամ մեծ է։ Գտե՛ք այդ թվերը։ Լուծումը
911. Որքա՞ն ժամանակում ժամացույցի մեծ սլաքը կպտտվի 15օ, 30օ, 60օ անկյունով։ Լուծումը
912. Միևնույն ճանապարհը հեծանվորդն անցել է 2 ժամում, իսկ հետիոտնը՝ 7 ժամում։ Գտե՛ք նրանց արագությունները, եթե հեծանվորդի արագությունը 10 կմ/ժ-ով մեծ է հետիոտնի արագությունից։ Լուծումը
913. Նավակը գետի հոսանքի ուղղությամբ լողաց 3 ժամ, իսկ վերադարձավ 4 ժամում։ Նավակի սեփական արագությունը 14 կմ/ժ է։ Գտե՛ք գետի հոսանքի արագությունը։ Լուծումը
Խնձորներով լի զամբյուղում երկու տեսակ խնձորներ կան։ Առնվազն քանի՞ խնձոր պետք է վերցնել այդ զամբյուղից, որպեսզի նրանց մեջ նույն տեսակի գոնե երկու խնձոր լինի։ Լուծումը
934. Գտե՛ք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը, եթե նրա չափումներն են՝ \(3\frac{5}{6}\) սմ, \(4\frac{1}{2}\)սմ, 5սմ։ Լուծումը
937. Խաղողից ստացված չամիչի զանգվածը կազմում է այդ խաղողի զանգվածի 20 %-ը։ Ինչքա՞ն խաղող պետք է վերցնել 5 կգ չամիչ ստանալու համար։ Լուծումը
938. Վազքի մրցումներում մարզիկներից մեկը տարածությունն անցել է 4 ր 45 վրկ-ում, իսկ մյուսը՝ 20 %-ով արագ։ Ինչքա՞ն ժամանակում է նա հասել վերջնագծին։ Լուծումը
939. Երկու հետիոտն միաժամանակ իրար ընդառաջ են դուրս եկել երկու գյուղերից։ Առաջին հետիոտնի արագությունը հավասար է երկրորդի արագության \(\frac{2}{3}\) մասին։ Գտե՛ք այդ արագությունները, եթե գյուղերի հեռավորությունը 20 կմ է, և հետիոտները հանդիպել են դուրս գալուց 2 ժամ անց։ Լուծումը
Տարբեր փականներ ունեցող երեք ճամպրուկների բանալիները խառնվել են իրար։ Բավակա՞ն է արդյոք երեք փորձը, որպեսզի իմանանք, թե որ բանալին որ ճամպրուկինն է։ Լուծումը
941. x-ի ո՞ր արժեքի դեպքում 8⋅x+5 արտահայտությունը կունենա 29 արժեքը։ Լուծումը
942. Հետևյալ խնդիրները լուծե՛ք հավասարումներ կազմելու միջոցով.
ա) Տուփի մեջ կոճակներ կային։ Երբ տուփի մեջ դրեցին ևս 30 կոճակ, նրանց քանակը դարձավ 95։ Քանի՞ կոճակ կար տուփի մեջ։ Լուծումը
բ) Ջահի լամպերից 27-ն այրվել էին, և դահլիճը լուսավորվում էր 323 լամպով։ Ընդամենը քանի՞ լամպ կար ջահի վրա։ Լուծումը
943. Լուծե՛ք խնդիրները՝ կազմելով հավասարումներ.
ա) ABC եռանկյան պարագիծը 57սմ է, AB կողմի երկարությունը՝ 26 սմ, AC-ինը՝ 10 սմ։ Որքա՞ն է BC կողմի երկարությունը։ Լուծումը
բ) Երկու տակառներից առաջինում կար 48 լ ջուր, երկրորդում՝ 30 լ։ Ինչքա՞ն ջուր պիտի վերցվի առաջին տակառից, որպեսզի երկու տակառներում մնա ընդամենը 60 լ ջուր։ Լուծումը
944. Գնացքը A քաղաքից B քաղաքն էր գնում 55կմ/ժ արագությամբ, իսկ B-ից A՝ 60 կմ/ժ արագությամբ։ A-ից B գնալու և վերադառնալու համար, չհաշված կանգառները, գնացքին անհրաժեշտ եղավ 23ժ։ Քանի՞ կիլոմետր է A-ից մինչև B։ Լուծումը
945. Ուղղանկյան և քառակուսու պարագծերը հավասար են։ Գտե՛ք քառակուսու կողմը, եթե ուղղանկյան չափումներն են՝ 60սմ և 20սմ։ Լուծումը
946. Գործարանի երեք արտադրամասերում աշխատում են 900 բանվորներ։ Առաջին արտադրամասում բանվորների քանակը 3 անգամ մեծ է, քան երկրորդում, իսկ երրորդում 150-ով փոքր է, քան առաջինում։ Քանի՞ բանվոր է աշխատում ամեն մի արտադրամասում։ Լուծումը
947. Նավակի արագությունը գետի հոսանքի ուղղությամբ հավասար է 12կմ/ժ-ի, իսկ հակառակ ուղղությամբ՝ 8կմ/ժ-ի։ Գտե՛ք գետի հոսանքի և նավակի արագությունները։ Լուծումը
948. Առաջադրանքի համաձայն՝ բանվորների բրիգադը պետք է որոշ քանակությամբ մանրակներ պատրաստեր 12 օրում։ Սակայն բրիգադը, օրական պատրաստելով 60 մանրակ, առաջադրանքը կատարեց 8 օրում։ Օրական քանի՞ մանրակ պիտի պատրաստեր բրիգադը՝ առաջադրանքի համաձայն: Լուծումը
950. Երկու թվերի գումարը հավասար է 1500-ի։ Գտե՛ք այդ թվերը, եթե մի թվի 5 %-ը հավասար է մյուսի 10 %-ին։ Լուծումը
956. Եռանկյան պարագիծը 84 սմ է։ Գտե՛ք նրա կողմերի երկարությունները, եթե նրանք համեմատական են 7, 9, 12 թվերին։ Լուծումը
958. Բանվորների մի խումբ կատարել է ամբողջ աշխատանքի 25 %-ը, երկրորդը՝ մնացած մասի 40 %-ը։ Աշխատանքն ավարտել է երրորդ խումբը։ Ամբողջ աշխատանքի քանի՞ տոկոսն է կատարել երրորդ խումբը։ Լուծումը
959. 16 շինարարներ շենքի պատերը կառուցել են 81 օրում։ Քանի՞ շինարար կկառուցի նույնանման շենքի պատերը 36 օրում։ Լուծումը
960. Տրված է ABC եռանկյունը։ Նրա AB կողմը 3 սմ-ով մեծ է AC կողմից, իսկ BC կողմը 2 սմ-ով մեծ է AB-ից։ Գտե՛ք ABC եռանկյան կողմերի երկարությունները, եթե նրա պարագիծը 29 սմ է։ Լուծումը
Արտակն ասաց. – Ազատը տասից ավելի գիրք ունի։ – Ո՛չ, – առարկեց Արամը, – նա այդքան գիրք չունի։ – Մի գիրք նա հաստատ ունի, – ասաց Նարինեն։ Եթե ճիշտ է այս կարծիքներից միայն մեկը, ապա քանի՞ գիրք ունի Ազատը։ Լուծումը
964. Հետևյալ պնդումներից ընտրե՛ք ճշմարիտները. Լուծումը
ա) Սկյուռն ունի չորս թաթիկ։
բ) Ավտոմեքենայի անիվները քառակուսու ձև ունեն։
գ) Երկու թվերի գումարը զույգ թիվ է։
դ) Գիրքն սկսել է քայլել։
ե) Մայթերը նախատեսված են հետիոտների համար։
զ) Ծառերը ծաղկում են գարնանը։
965. Հետևյալ պնդումներից ընտրե՛ք կեղծերը. Լուծումը
ա) Գիրքը և գրիչը տարբեր առարկաներ են։
բ) Քարը փետուրից թեթև է։
գ) Շենքը զուգահեռանիսի ձև ունի։
դ) Աթոռը և սեղանը ֆուտբոլ են խաղում։
ե) Նարդի խաղում են չորսով։
զ) Ուղղանկյան անկյուններից մեկը հավասար է 30o-ի։
966. Հետևյալ պնդումներից ընտրե՛ք ասույթները. Լուծումը
ա) Հունիսը, հուլիսը և օգոստոսը ամառվա ամիսներ են։
բ) Դեկտեմբերը, հունվարը և մարտը ձմեռվա ամիսներն են։
գ) Ապրիլին ձյուն է եկել։
դ) Լիճը թռել է տիեզերք։
ե) Մարդը չի կարող ապրել առանց ջրի։
զ) Ամեն մի երեխա ունի հայր ու մայր։
968. Կազմե՛ք դիզյունկցիա հետևյալ երկու ասույթներից. Լուծումը
ա) A. Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում ավտոմեքենայով։ B. Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում հեծանիվով։
բ) A. Խաղոսկրը նետելիս բացվել է 3 թիվը։ B. Խաղոսկրը նետելիս բացվել է 5 թիվը։
գ) A. Աշակերտը եկել է դպրոց մինչև ժամը 9-ը։ B. Աշակերտը ուշացել է դասից։
դ) A. Կիրակի օրը մառախուղ է լինելու։ B. Կիրակի օրը արևոտ եղանակ է լինելու։
969. Կազմե՛ք կոնյունկցիա հետևյալ երկու ասույթներից. Լուծումը
ա) A. Խնձորը մեծ է։ B. Խնձորը կանաչ է։
բ) A. Շենքը բազմահարկ է։ B. Շենքը շքեղ է։
գ) A. Մայրիկը թատրոն է գնացել։ B. Հայրիկը թատրոն է գնացել։
դ) A. Ինքնաթիռը ժամանել է Երևան։ B. Ինքնաթիռը ժամանել է ժամը 17-ին։
970. Գրե՛ք հետևյալ ասույթների ժխտումը. Լուծումը
ա) Գնացքը կայարան է ժամանել ուշացումով։
բ) Գիրքը հետաքրքիր է։
գ) Մարզիկը ռեկորդ է սահմանել։
դ) Նետաձիգը դիպել է թիրախին։
ե) Աշակերտը լուծեց խնդիրը:
973. Նետել են խաղոսկրը։ Գտե՛ք 4-ից մեծ թիվ բացվելու հավանականությունը։ Լուծումը
975. Իրար հաջորդող ո՞ր բնական թվերի միջև է գտնվում կոտորակը. ա) 2 2/3, բ) 14 4/5, գ) 35/8, դ)77/42։ Լուծումը
976. Դեղձենիները կազմում են այգու ծառերի 45%-ը, ծիրանենիները՝ 30%-ը։ Այգու մնացած 20 ծառերը խնձորենիներ են։ Յուրաքանչյուր տեսակի քանի՞ ծառ կա այգում։ Լուծումը
977. Թենիսիստներից մեկը 35 խաղերից հաղթել է 24-ում, իսկ մյուսը 25 խաղերից հաղթել է 12-ում։ Ո՞ւմ արդյունքն է ավելի լավ (եթե հաշվի առնենք շահած խաղերի քանակի հարաբերությունը բոլոր խաղերի քանակին)։ Լուծումը
978. Երկու շրջանագծերի շառավիղները 3սմ և 6սմ են, իսկ նրանց կետերի ամենամեծ հեռավորությունը հավասար է 20սմ-ի։ Գտե՛ք շրջանագծերի կենտրոնների հեռավորությունը։ Լուծումը
979. Երկու մեծ և երեք փոքր կայանատեղերում տեղավորվում է ընդամենը 33 մեքենա, իսկ հինգ փոքր և երկու մեծ կայանատեղերում տեղավորվում է ընդամենը 43 մեքենա։ Քանի՞ մեքենա է տեղավորվում յուրաքանչյուր կայանատեղում։ Լուծումը
&. Ծանոթանանք երեք երիտասարդների՝ Գևորգին, Կարինեին և Կորյունին։ Նրանցից մեկը հաշվապահ է, մեկը՝ գյուղատնտես, մյուսը՝ բժիշկ։ Պահանջվում է որոշել ամեն մեկի մասնագիտությունը, եթե հայտնի է, որ Գևորգը գյուղատնտես չէ, իսկ բժիշկը փեսացու ունի։ Լուծումը
