Տեսանյութեր
Նայիր և մի տխրիր

Ով կա կայքում
Հիմա 96 հյուր է online|
Սիրելի բարեկամ Դուք այցելել եք Գագիկ Աղեկյանի անձնական կայքը: Կայքն ունի մաթեմատիկական ուղղվածություն և աշակերտների, ուսանողների ու ուսուցիչների համար է: Ներբեռնումներ բաժնում կան դպրոցական և բուհական մաթեմատիկայի ու ֆիզիկայի, ինչպես նաև ինֆորմատիկայի, փիլիսոփայության, գեղարվեստական և այլ էլեկտրոնային գրքեր, հոդվածներ, թեմատիկ սլայդների հավաքածուներ, անիմացիաներ, ծրագեր ու փաթեթներ, խաղեր, մաթեմատիկայի ու ֆիզիկայի էլեկտրոնային թեստեր: Ներբեռնումներ բաժնում որևէ բան փնտրելիս` օգտվեք "Ներբեռնման որոնումից": Նյութերը կարող եք ներբեռնել նաև առանց գրանցվելու: Ֆորումում հնարավորություն կունենաք ներկայացնելու Ձեր մտորումները տարբեր հարցերի վերաբերյալ, նաև ծանոթանալու ուրիշների կարծիքներին:
Որպեսզի կարողանաք հարցեր տալ, ինչպես նաև պատասխանել ուրիշների հարցերին, Դուք պետք է գրանցվեք և մուտք գործեք: Գրանցումը Ձեզանից կխլի մեկ-երկու րոպե: Եթե գրանցվելու հետ կապված դժվարություն ունեք, կարող եք օգտվել ֆորումի հաճախ տրվող հարցեր (ՀՏՀ) բաժնից: Գրանցվելով` Դուք որևէ պարտավորություն չեք ստանձնում, բացի ֆորումի կանոններին ենթարկվելու պարտավորությունից: Ֆորում որևէ բան փնտրելիս` օգտվեք "ֆորումի որոնումից": Մրցույթ բաժինը նախատեսված է 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտների համար: Մաթեմատիկական մրցույթի առաջադրանքների լուծումներից առավելագույն միավորներ հավաքած աշակերտը կհամարվի այդ մրցույթի հաղթողը, նրա տվյալները` անունը, ազգանունը, դպրոցը, դասարանը, նկարը (եթե ուղարկվեն) կտեղադրվեն համապատասխան բաժնում: Առաջին չորս մրցույթներն ավարտված են: Օգտակար կլինի նաև "Տեղեկատու" բաժինը, որտեղ կա օգտակար ինֆորմացիա դիմորդների համար, ինչպես նաև մաթեմատիկայի ու ֆիզիկայի տեղեկատու: Ստեղծելով այս կայքը` ուզում եմ օգտակար լինել հանրությանը, նաև համախմբել մաթեմատիկայով հետաքրքրվող, մաթեմատիկա ուսումնասիրող և դասավանդող մարդկանց, միավորել մեր ուժերը` դրանով նպաստելով մաթեմատիկական կրթության որակին ու ժամանակակից տեխնոլոգիաները ներդնելուն: Այս ամենի հաջող իրագործումը կախված կլինի նաև Ձեր ակտիվությունից: Ձեր առաջարկներն ու դիտողությունները կնպաստեն կայքի աշխատանքն ավելի լավ կազմակերպելուն: Օրինակ, մասնակցելով կայքի բաժինների վերաբերյալ հարցմանը, Դուք կհուշեք թե հատկապես որ բաժիններին ավելի մեծ ուշադրություն դարձնեմ: Եթե ունեք արժեքավոր նյութեր և պատրաստ եք դրանք հանրությանը տրամադրելուն, ուղարկեք Այս e-mail հասցեն պաշտպանված է, այն դիտելու համար Ձեր բրաուզերի Javascript աջակցությունը պետք է միացված լինի: հասցեով: Դրանք կտեղադրվեն կայքում` ուղարկողի տվյալներով հանդերձ (եթե Դուք ցանկանաք):
Հարգանքով` Գագիկ Աղեկյան |