Ութերորդ մրցույթի հաղթողները
Ամփոփվել են 8-րդ մրցույթի արդյունքները:
Առաջադրանքների լուծումները տեղադրված են համապատասխան դասարանի խնդիրներից հետո:
Ներկայացնում եմ հաղթողներին և նրանց ուսուցիչներին:
Մրցանակները կարող եք ստանալ Երևան, Հանրապետության փող., 76 ( հեռ. 54-07-06) կամ Երևան, Մաշտոցի պող., 50ա (հեռ. 58-30-59) հասցեներում գտնվող գրախանութներից` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:
Հիշեցնեմ, որ բոլոր մրցանակները տրամադրել է "Անտարես" հրատարակչությունը:
Բոլոր հաղթողների մաթեմատիկայի ուսուցիչները ստանում են մրցանակ – Գ.Վ.Աղեկյան “Դինամիկ մաթեմատիկա բոլորի համար” կամ Վիկտոր Հյուգո "Փարիզի աստվածամոր տաճարը": Յուրաքանչյուր ուսուցիչ կարող է ստանալ նշված գրքերից որևէ մեկի միայն մեկ օրինակ, անկախ նրանից, թե նրա քանի աշակերտներ են հաղթել:
5-րդ դասարան
Հակոբյան Եվա (15 բալ) Դանիել Վարուժանի անվան հ. 89 դպրոց
II մրցանակ – Մրցանակը` “Անհետացած քաղաքներ”
Ուսուցիչ Ա.Բաղդասարյան
Ղուկասյան Տաթև (13 բալ) Վահագնաձորի դպրոց
III մրցանակ – Մրցանակը` “Նկարիչ թե՞ գյուտարար”
Ուսուցիչ Ա. Պետրոսյան
Աբրահամյան Անահիտ (13 բալ) Վահագնաձորի դպրոց
III մրցանակ – Մրցանակը` “Նկարիչ թե՞ գյուտարար”
Ուսուցիչ Ա. Պետրոսյան
6-րդ դասարան
Թոփուզյան Սամվել (20 բալ) Շահամիր Շահամիրյան կրթահամալիր
I մրցանակ – Մրցանակը` “Եգիպտագիտություն”
Ուսուցիչ Ա. Աղեկյան
Հակոբյան Վահան (15 բալ) Դանիել Վարուժանի անվան հ. 89 դպրոց
II մրցանակ – Մրցանակը` “Անհետացած քաղաքներ”
Ուսուցիչ Ա.Բաղդասարյան
Հովհաննիսյան Արթուր (13 բալ) Վանաձորի h.27 դպրոց
III մրցանակ – Մրցանակը` “Հրաշագործ բորբոսը”
Ուսուցիչ Ռ. Հովհաննիսյան
Բեջանյան Վաղարշակ (11 բալ) Դիլիջանի h. 4 դպրոց
III մրցանակ -Մրցանակը` “Հրաշագործ բորբոսը”
Ուսուցիչ Ա. Մանուկյան
7-րդ դասարան
Սահակյան Միսաք (20 բալ) Հրազդանի հ. 8 դպրոց
I մրցանակ – Մրցանակը` “Եգիպտագիտություն”
Ուսուցիչ Զ. Մարտիրոսյան
8-րդ դասարան
Քարաջայան Արամ (8 բալ) Վանաձորի հ. 9 դպրոց
III մրցանակ – Մրցանակը` “Դրոշներ և դրոշակներ”
Ուսուցիչ Ռ.Թորոսյան
9-րդ դասարան
Ղուկասյան Գևորգ (18 բալ) Աշտարակի հ. 5 դպրոց
I մրցանակ – Մրցանակը` “Տիեզերք”
Ուսուցիչ Կ. Բաքարյան
Շնորհավորում եմ բոլոր հաղթողներին և նրանց ուսուցիչներին:
Վերջին երեք մրցույթների արդյունքում երկու մասնակից` Թոփուզյան Սամվելը (Շահամիր Շահամիրյան կրթահամալիր, 6-րդ դասարան) և Սահակյան Միսաքը (Հրազդանի հ. 8 դպրոց, 7-րդ դասարան) ունեն հավասար բալեր և ճանաչվել են "Բացարձակ հաղթող" և բացի 8-րդ մրցույթի մրցանակներից կստանան նաև երկու հոգու համար հանգստյան տան 3-օրյա ուղեգիր (Ծաղկաձոր, Գրողների Ստեղծագործական Տուն): Ճիշտ է նախատեսված էր 5-օրյա ուղեգիր, բայց քանի որ վերոհիշյալ մասնակիցները ունեն հավասար բալեր (60 բալ 60 հնարավորից), ապա որոշվել է մրցանակը տրոհել:
Հանգստյան տան ուղեգրերը կտրամադրվեն Ձեր ցանկացած ուրբաթից կիրակի` 3 օրերի համար (մինչև մայիսի վերջը): Մեկ շաբաթ առաջ պետք է կապվեք "Անտարես" հրատարակչության հետ և պայմանավորվեք: